Հայաստանի հյուսիսում կառուցված ճոպանուղին, բացումից ուղիղ մեկ շաբաթ անց` հոկտեմբերի 23-ին, գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի: 5,7 կմ երկարություն ունեցող «Տաթևի թևեր» անվամբ ճոպանուղին տանում է դեպի Տաթև վանական համալիր, որը կառուցվել դեռ 9-րդ դարում` հադիսանալով հոգևոր ու կրթական կենտրոն: Այս ճոպանուղու բացման արարողությունը լուսաբանում էին նաև միջազգային շուրջ 20 լրատվամիջոցներ: Դրանց մեջ էին “Լը Ֆիգաղո» պարբերականը, «Նեյշնլ Ջեոգրաֆիկ» ամսագիրը, Euronews-ը և այլն:
«Տաթևի թևեր»-ի երկարությունը 1,4 կմ-ով երկար է ԱՄՆ Նյու Մեխիկո նահանգում գտնվող աշխարհի մինչ այս ամենաերկար համարվող «Սանդիա Փիկ» ճոպանուղուց:
Euronews հեռուստաընկերությունն առաջինն էր, որ հոկտեմբերի 19-ին իր «Բարձ տեխնոլոգիաներ» բաժնում ներկայացրեց «Տաթևի թևերի» մասին պատմող տեսանյութը: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:
Մոտ ապագայում Euronews-ը պատրաստվում է Տաթևի մասին պատմող մի շարք այլ հաղորդումներ էլ հեռարձակել:
13 մլն եվրո արժողությամբ այս նախագիծն ի կատար ածվեց 11 ամսվա ընթացքում շվեցարացի և ավստրիացի մասնագետների կողմից: Ճոպանուղին այժմ ունի երկու շարժական տրամվայ, որոնցից յուրաքանչյուրը տեղավորում է 25 մարդ: Ճոպանուղու ամենաբարձր կետը 330 մետր է: Ուղևորությունը տևում է 11 րոպե և արժե 3000 դրամ:

Ըստ Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանի, Տաթևի ճոպանուղու կառուցումը ծրագրի առաջին փուլն էր միայն, և այժմ սկսվում է երկրորդ փուլը, որով նախատեսվում է լիարժեքորեն վերանորոգել վանքը եւ զարկ տալ համայնքային տուրիզմի զարգացմանը: Երկրորդ փուլը կավարտվի 2016 թվականին` Գորիսի օդանավակայանի վերանորոգմամբ:
Տաթևի ճոպանուղու մասին պատմող հոդված կարելի է տեսնել նաև բրիտանական «Յորքշայր Իվնինգ Փոսթի» կայքում: Հոդվածի հեղինակ Օլիվեր Քրոսը պարբերականի հոկտեմբերի 22-ի համարում ներկայացրել է իր տպավորությունները:
[[wysiwyg_imageupload:25:]]Ռուսական «Ռոսիա» հեռուստաընկերության լրագրողը ևս ներկա է եղել ճոպանուղու բացման արարողությանը: Տաթևի մասին պատմող «Վեստի»-ի տեսանյութը եթեր է հեռարձակվել հոկտեմբերի 23-ին:
Միջազգային մյուս լրատվամիջոցները իրենց պատրաստած ռեպորտաժները կցուցադրեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
Բացի վերը թվարկված լրատվամիջոցներից Տաթևի ճոպանուղու բացման արարողությունը լուսաբանելու էին եկել ֆրանսիական «Ինտերֆեյս Տուրիզմ Ֆրանսը», «Մետրոյի», «Ա Նու Պաղիի», «Ւլիզ Մեգեզենի» «Լը Ֆիգաղո Մեգեզինի», «Լ’եքո Տուղիստիքի», բրիտանական «ԷմԷսԷն» ինտերնետային կայքի, «Շրոփշայր Սթար», «Յորքշայր Իվնինգ Փոսթ», «Շեֆիլդ Նյուզփեյփր» պարբերականների լրագրողները եւ «Ֆըրստ Փաբլիք Րիլեյշնս» ընկերության ներկայացուցիչը:
Ռուսական ԶԼՄ-ներից ներկա էին`«Իքս Իքս էլ» ամսագրից, «Նովիե իզվեստիյա», «Մոսկովսկիյ Կոմսոմոլեց», «Նեզավիսիմայա գազետա» թերթերի ներկայացուցիչները: