«Freedom House»-ի կողմից երեքշաբթի օրը տարածված մամուլի հաղորդագրությունում կազմակերպության գլխավոր տնօրեն Դեյվիդ Քրեմերը հայտնել է, որ «լիցենզավորվելու խնդրանքով «Ա1+» հեռուստաընկերության տասներեքերորդ դիմումի մերժումը կդիտվի որպես ամբողջ աշխարհում ազատ լրատվամիջոցների իրավունքների համար պայքարողների դեմքին մի ապտակ»:
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը փոխանցված նամակում Դեյվիդ Քրեմերը ընդգծում է, որ Հայաստանի ժողովրդի կողմից «Ա1+»-ին ցուցադրված աջակցությունը հստակ ազդանշան է մամուլի ազատությանը աջակցություն ցուցաբերելու գործընթացին:
«Վերաթողարկելով լիցենզիան` Հայաստանի իշխանություններն արձագանքելու են բազմակարծությանը սատարող և անկախ լրատվամիջոցներ զարգացնելուն ուղղված իրենց իսկ կոչին», ասված է նամակում:
«Freedom House»-ը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանությունները նախկինում մերժել են լիցենզիա ստանալու «Ա1+»-ի տասներկու դիմում` անտեսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2008 թվականին անկախ այս լրատվամիջոցի օգտին կայացված որոշումը:

«Freedom House»-ը նաև ընդգծում է, որ 2010 թվականի «Մամուլի ազատության ցուցիչ» հաշվետվությունում կազմակերպությունն արդեն արտահայտել է իր մտահոգությունը 2009 թվականին Հայաստանում ընդունված զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքի կապակցությամբ, որով կարգավորվում է հեռարձակման լիցենզիաներ տրամադրելու գործընթացը, քանի որ այս օրենքով լիցենզիա տրամադրելու շատ քիչ ազատություն է տրվում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին:
Հաշվետվությունում կազմակերպությունը նշում է նաև գրանցման պահանջների միջոցով լրագրողների համար լրացուցիչ սահմանափակումներ ստեղծող, այս տարվա օգոստոսին ընդունված իրավական ակտերի որոշ կետերի վերաբերյալ իր մտահոգությունը:
«2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի կառավարության համար ստեղծվում է ոչ միայն 2008 թվականի մարտին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, այլև այդ իրադարձություններից առաջ կատարված սխալներն ուղղելու իրական հնարավորություն», ասում է «Freedom House»-ի Եվրասիայի գծով ծրագրերի գլխավոր ղեկավար Սեմ Փեթընը, ավելացնելով. «Չենք կասկածում, որ Հայաստանի բարեկամներն ամբողջ աշխարհում ողջունելու են ճիշտ ուղղությամբ կատարվող այս երկու քայլը»:
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 16-ին ծրագրում է հայտարարել հեռարձակման լիցենզիաների տրամադրման վերաբերյալ իր որոշումը, քանի որ այս տարվա հուլիս ամսին լրացել է 2008 թվականից կիրառվող նոր լիցենզիաներ տրամադրելու սառեցման ժամկետը:
Հիշեցնենք, որ «Freedom House»-ի կողմից քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների բնագավառում իրականացված հետազոտության համաձայն, Հայաստանը գնահատվում է «մասնակի ազատ», իսկ մամուլի ազատության ցուցիչի համաձայն՝ որպես «ոչ ազատ» երկիր:
Աղբյուր` «Ամերիկայի Ձայն»