Skip to content

News.am: «Գեղանք» եւ «Կեղանք» մրցանակներ հայ լրագրողներին

Հայաստանի ստեղծագործական միությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ, այսօր՝ դեկտեմբերի 23-ին «Գեղանք» եւ «Կեղանք» մրցանակներ հանձնվեցին մի շարք լրագրողների:

«Կեղանք» մրցանակը ստացավ «Ազատամտություն» եւ «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Կիմա Եղիազարյանը ` ստեղծագործական միությունների գործունեությունը ոչ անաչառ լուսաբանելու համար:

Իսկ «Գեղանք» մրցանակը, որը տրվում է անաչառ լուսաբանման համար, ստացավ «Հ1» հեռուստաընկերության լրագրող Ջուլիետա Կաժոյանը եւ «de facto իրատես» թերթի թղթակից Ժասմեն Վիլյանը:

Հայաստանի գրողների միության կողմից առանձին «Մեծ կեղանք» մրցանակ տրվեց գրող Աբգար Ափինյանին, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքով, ստեղծագործական միությունների մասին «Լրատվամիջոցներով հետեւողականորեն ապատեղակատվություն տարածելու համար»:

«Կեղանքի» մրցանակակիրներին տրվեց դիպլոմ եւ 1937 թվականի «ստալինյան 3 ռուբլիանոց» թղթադրամ, իսկ «Գեղանքի» մրցանակակիրներին` դիպլոմ, վարդ եւ խորհրդանշական նվերներ:

Նշենք, որ «Կեղանքի» մրցանակակիրներից եւ ոչ մեկը ներկա չէր մրցանակաբաշխությանը:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ այս մրցանակաբաշխությունն ամենամյա է լինելու:

Աղբյուր` News.am