Azatutyun.am/07.01.2011/ «Ո’չ անարդարությանը», «Ո’չ բռնապետությանը», «Հերի’ք է հալածեք ժողովրդին», «ԱԼՄ-ն չե’նք հանձնի» կարգախոսներով ու կոչերով ուրբաթ օրը Մատենադատարանի մոտ հանրահավաք անցկացրեց «ԱԼՄ հոլդինգ»-ի սեփականատեր Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը:
Հանրահավաքը, դրա մասնակիցներից ոմանց բնորոշմամբ` անսպասելիորեն բազմամարդ էր: Իր գոհունակությունը հայտնելով այդ կապակցությամբ` Կարապետյանը ասաց. – «Մեղադրանքները, որ մեր շուրջը երկու պապիկ-տատիկ են կանգնած, ամբողջովին վարկաբեկում են ասողներին»:
Հունվարի 20–ից ԱԼՄ հեռուստաընկերությունը կեթերազրկվի։ Անցած տարվա դեկտեմբերի 16–ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կայացրած որոշմամբ ԱԼՄ հեռուստաընկերությունը պարտվեց նույն հեռարձակման հաճախականության համար հայտ ներկայացրած «Երեւան» հեռուստաընկերությանը:
«Մենք ոչ թե միայն մեր հանդեպ անարդարության դեմ ենք ըմբոստացել, այլ ընդհանուր անարդարության դեմ։ Մենք ընդհանրապես դարձնելու ենք դա կարգախոս եւ կամայականությանը, անարդարությանը պատերազմ ենք հայտարարելու», – հանրահավաքից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր Տիգրան Կարապետյանը:

[[wysiwyg_imageupload:41:]]ԱԼՄ-ի սեփականատերը նշեց, որ որեւէ արդյունք հանրահավաքից չի ակնկալում, պարզապես իրագործում են իրենց ժողովրդավարական իրավունքները, իսկ անարդարություն ասելով՝ Տիգրան Կարապետյանի պարզաբանմամբ, Ժողովրդական կուսակցությունը միայն հաճախությունների համար ՀՌԱՀ–ի կազմակերպած մրցույթը նկատի չունի։
«Ընդհանրապես բոլոր անարդարությունները, ներառված մեջը ե’ւ Մարտի 1-ը, ե’ւ բոլոր այն անարդարությունները, որոնք եղել են ե’ւ «Ա1+»-ի հանդեպ, ե’ւ «ԳԱԼԱ»-ի հանդեպ», – նշեց Կարապետյանը՝ հավելելով, թե այս հանրահավաքով իրենք ցանկանում են տեսնել՝ «Ժողովրդական կուսակցությունը ունի՞ կշիռ, թե՞ չունի»։
Ժողովրդական կուսակցության առաջնորդը հանդես եկավ նախաձեռնությամբ` ստեղծել «երեւանցիների հայրենասիրական, հայրենակցական միություն»:
Հանրահավաքի իր ելույթում Կարապետյանը շոշափելի տեղ էր հատկացրել սոցիալական հարցերին:
«Մենք ուզում ենք, որ չթալանեն ժողովրդին: Մենք ուզում ենք մի բան` որ մեզ հետ նստեն հաշվի», – ասաց նա:
Աղբյուր` Azatutyun.am