Skip to content

Ամփոփ Մեդիա

2016թ.-ի աշնանը մենք գործարկեցինք «Ամփոփ Մեդիան» կամ Ampop.am կայքը, որը Հայաստանում առաջին տվյալների լրատվության հարթակն է։ Այստեղ բացատրական ժանրում՝ ամփոփ ձևաչափով և մուլտիմեդիա ծրագրերի համադրությամբ, ներկայացվում է ակտուալ և քննարկվող թեմաները: Այն տրամադրում է փաստահեն և մատչելի վերլուծություններ՝ նպաստելով քաղաքացիների տեղեկացվածության բարձրացմանը, խթանելով պետական կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը և զարգացնելով մեդիագրագիտությունը հանրության շրջանում։

«Ամփոփ Մեդիան» գործունեության 9 տարիների ընթացքում լրագրողական տարբեր մրցույթներում արժանացել է 20 մրցանակի և հիմնականում առաջատար տեղերում:

2017թ. սեպտեմբերին՝ «Թվապատում» ամենամյա մրցույթում, կայքի աշխատանքը ճանաչվեց լավագույնը՝ «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում: Մրցանակներ շնորհվել են նաև միգրացիայի, աշխատանքային իրավունքի և թրաֆիքինգի թեմաները լավագույնս լուսաբանելու համար: Գործունեության հետագա տարիները ևս մրցանակներով առատ տարիներ էին: Դրանց մասին հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ ampop.am կայքից: