Skip to content

Արդեն 575 օր բանտում. Փաշինյանի կինը փոխարինում է ամուսնուն թե’ տանը, թե’ աշխատավայրում

«Երեխաներս գիտեն, որ հայրիկը աշխատանքի է գնացել։ Շատ կարևոր գործ ունի, որ արվում է երկրի, պետության և ժողովրդի համար»,- ասում է անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Երբ հանդիպեցինք, թեև արդեն ուշ երեկո էր, սակայն նա դեռ աշխատում էր։ Աննան այժմ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչն ու տնօրենն է։ Փաշինյանի բացակայության ժամանակ նաև խմբագրի պարտականություններն է կատարում։ Ասում է, որ երեխաների խնամքի հարցում ծնողներն ու դայակն են օգնում։

«Սկզբում, երբ ուշանում էի, երեխաները շատ էին զանգում, ամեն մի հարցի դեպքում։ Հիմա արդեն, կարծես, դրան էլ են ընտելացել, քիչ են զանգում, որ շատ չանհանգստացնեն»,– ասում է Աննան։

«Երբեք չեմ դիմել ամուսնուս՝ պայքարի ավելի «մեղմ ու անվտանգ» ձևեր ընտրելու խնդրանքով,-ասում է նա։ -Ես չեմ համարում, որ Հայաստանի այն ընտանիքները, որտեղ ամեն օր հայրիկն ու մայրիկը տուն են վերադառնում աշխատանքից, ավելի լավ վիճակում են, քան մեր ընտանիքը: Խոսքը միայն ֆինանսական դժվարությունների մասին չէ: Նույնիսկ լավ աշխատանք ունեցող շատ քիչ ընտանիքներ կան այսօր, որոնք կարող են ասել, որ երջանիկ ու հանգիստ են այս համատարած անարդարությունների պայմաններում»:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը անազատության մեջ է արդեն մեկ ու կես տարի` 2009 թ-ի հուլիսից:

2008 թ-ի հետընտրական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր և ավելի քան մեկ տարի անց՝ 2009 թ-ի հուլիսի 1-ին, ինքնակամ ներկայացավ իրավապահ մարմիններին: Նրա նկատմամբ անմիջապես խափանման միջոց ընտրվեց կալանքը:

Ավելի վաղ՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ չկիրառվեց:

2010 թ-ի հունվարի 19–ին Փաշինյանը, այսպես կոչված` «Մարտի 1-ի գործով»  դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Երկու ամիս անց վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Փաշինյանի դատավճիռը, սակայն համաներում կիրառեց նրա նկատմամբ և պատժաչափը կիսով չափ կրճատեց:

[[wysiwyg_imageupload:63:]]Նիկոլ Փաշինյանը 3 զավակ ունի` 2 աղջիկ, 1 տղա։ Ավագ դուստրը՝ Մարիամը, 12 տարեկան է, տղան`Աշոտը, 10 տարեկան և փոքր դուստրը`Շուշանը, 3 տարեկան։

Շուշանը դեռ 7 ամսական էր, երբ հայրը ընդհատակ անցավ։ Աննան երեք երեխաների հետ Նիկոլին բանտ է այցելում ամսական մեկ անգամ չորս ժամով և երկու ամիսը մեկ անգամ երեք օր ժամանակով: Այսպես է նախատեսված տեսակցությունների օրենքով սահմանված կարգով:

«Տեսակցության կարճատև ժամերի ընթացքում Նիկոլին տեղեկացնում եմ քաղաքական անցուդարձին, պատմում ընտանիքի, ընկերների մասին ու, իհարկե, քննարկում աշխատանքի հետ կապված հարցեր: Այսինքն, ստացվում է այնպես, որ հիմնականում ես եմ խոսում ու շատ եմ խոսում: Երեխաներս սկզբում դժգոհում էին, բայց հիմա, ասես, ընտելացել են, որ տեսակցությունների ժամանակ պետք է լռեն ու ժամանակ տան մեզ շատ խոսելու»,- ասում է Փաշինյանի կինը ու պատմում, որ սկզբում երեխաները հարցեր էին տալիս հայրիկի գտնվելու վայրի մասին, հետո ամեն ինչ հասկացան:

Նիկոլ Փաշինյանը թե’ ընդհատակում եղած ժամանակ ու թե’ ազատազրկման տարիներին շարունակել է իր լրագրողական գործունեությունը` մնալով «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր: Իր խմբագրական հոդվածները թերթի խմբագրություն է ուղարկել փոստի միջոցով:Սակայն 2010թ-ի նոյեմբերի 13-ից հետո, երբ «Կոշ»-ից Նիկոլին տեղափոխեցին «Արթիկ»-ի քրեակատարողական հիմնարկ, նամակներն այլևս խմբագրություն չհասան: Աննան անհավանական է համարում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ասածը, համաձայն որի ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ «Փաշինյանը նամակներ չի հանձնել քրեակատարողական հիմնարկին»:

«Նիկոլը հակառակն է պնդում»,–ասում է Աննան։ (Հունվարի 19-ին, «Հայկական ժամանակի» խմբարությունը ստացավ Նիկոլ Փաշինյանի այս տարվա առաջին ծրարը, որն ըստ «ՀԺ» խմբագրության, Փաշինյանի կողմից «Արթիկ»-ի քրեակատարողական վարչակազմին փոխանցվել էր հունվարի 9-ին:)

Այժմ Փաշինյանը գտնվում է կատարյալ մեկուսացման պայմաններում` փակ ռեժիմի պահման մեկուսարանում: Դա ենթադրում է փակ խուց ամբողջ օրը` օրական մեկ ժամ փակ տարածքում զբոսանքի հնարավորությամբ: Տեսակցությունների օրենքով սահմանված կարգն այս դեպքում ևս գործում է։

Աննան ասում է, որ ամուսինը քրեակատարողական հիմնարկի պայմաններից դժգոհ չէ: Մենախուցն ապահովված է բավարար կենցաղային պայմաններով: Առողջական վիճակից ևս չի բողոքում:

«Հոգեբանական ճնշվածություն առհասարակ չունի»,– նշում է նա:

[[wysiwyg_imageupload:62:]]Մինչ այժմ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրին ազատ արձակելու մասին պահանջներով հանդես են եկել ինչպես քաղաքական ուժեր, այնպես էլ հասարակական ու լրագրողական կազմակերպություններ, գիտնականներ ու մշակույթի գործիչներ: Լրագրողի ազատազրկումը դատապարտող հայտարարություններով հանդես են եկել նաև միջազգային կազմակերպությունները: Նման հայտարարություններ հնչել են նաև սփյուռքից:

Մարտի 1-ի գործով որոշ դատապարտյալներ անցած տարի վաղաժամկետ ազատ արձակվեցին: Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա Աննան ասում է, որ ամուսնուն վաղաժամկետ ազատ արձակելու մասին լուրերը հակասական են:

«Շատերը համոզված են, որ բաց կթողնեն նաև Նիկոլին, քանի որ երկրի համար լուրջ խնդիր է քաղաքական բանտարկյալ ունենալը, հատկապես, երբ նա լրագրող է, և երկրի համար կարող են մեծ խնդիրներ առաջանալ Եվրախորհրդում: Բայց կան նաև աղբյուրներ, որ ասում են, թե Սերժ Սարգսյանը բոլորին ազատ կարձակի, բացի Նիկոլ Փաշինյանից և Սասուն Միքայելյանից»:

Համաձայն դատավճռի, Փաշինյանը անազատության մեջ կմնա մինչև 2013 թվականի մայիսը` ևս 2 տարի 3 ամիս կամ 750 օր։ Աննան ասում է, որ թեպետ դժվար է առանց Նիկոլի, բայց երբեք, ոչ մի վայրկյան չի մտածել, որ Նիկոլը կարող էր չանել այն, ինչի արդյունքում այսօր նա իր ընտանիքի կողքին չէ:

«Երեխաները լիարժեք գիտակցում են` ինչն է պատճառը, որ հայրիկը տուն չի գալիս: Հարցեր չեն տալիս: Պարզապես երբեմն հարցնում են` ե՞րբ է բարին հաղթելու»,- ասում է նա:

«Նիկոլի պայքարը ի վերջո տալու է իր պտուղները»,- համոզված ասում է Աննան:

Նկարները` Փաշինյանների ընտանեկան ֆոտոարխիվից

Աղբյուր` JNews.am