«Հայաստանում զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ) գտնվում են «մասնակի ազատ» գնահատականից «անազատ» համարվելու վտանգավոր սահմանագծում»,- նշված է Հայաստանի խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2010 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անցկացրած հետազոտության մասին զեկույցում:
Ըստ հետազոտության, որն իրականացվել է «Ֆրիդոմ Հաուզ» (Freedom House) միջազգային հեղինակավոր կազմակերպության մեթոդիկայով, Հայաստանի ԶԼՄ-ների ազատության մակարդակը գնահատվել է 58,6 միավոր: Ընտրված մեթոդիկայի համաձայն, 0-30 միավորի դեպքում երկիրը գնահատվում է ազատ, 31-60-ի դեպքում ` մասամբ ազատ, 61-100-դեպքում` անազատ:
Հարցմանը մասնակցել են Հայաստանի առավել հայտնի ԶԼՄ-ների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց ընդամենը 6 տոկոսն է ԶԼՄ-երը գնահատել ազատ, 46 տոկոսը` մասամբ ազատ, իսկ 48 տոկոսը` անազատ:
Հետազոտության հեղինակները այս տվյալները ներկայացրեցին հունվարի 27-ին տեղի ունեցած «ԶԼՄ-ները Հայաստանում. 2010 թ.-ի անդրադարձները և 2011-ի միտումները» կոնֆերանսի ժամանակ: Կոնֆերանսը բաղկացած էր երկու հիմնական մասից. առաջին մասը նվիրված էր նախորդ տարվա օրենսդրական գործընթացներին և դրանց հետևանքներին, մասնավորապես` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությանը, իսկ երկրորդը` լրատվամիջոցների և խոսքի ազատության ներկա վիճակին և միտումներին:

Կոնֆերանսից կարճ ժամանակ առաջ լրատվամիջոցների խնդրին անդրադարձել էր նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը` հունվարին Հայաստան կատարած այցի ժամանակ: Հայաստանից մեկնելուց առաջ մամլո ասուլիսում Համարբերգը մտահոգություն հայտնեց, թե «Հայաստանի լրատվամիջոցներում բավարար ապահովված չէ բազմակարծության սկզբունքը»:
«Կարծում եմ այսօրվա համակարգը այդ բազմակարծությունը չի երաշխավորում»,-ասաց նա:
Թոմաս Համարբերգը նշեց, որ հատկապես հեռուստատեսության ոլորտում ազատության և բազմակարծության ապահովման մասին հարցը մանրակրկիտ քննարկել է իր հայաստանյան հանդիպումների ժամանակ: Նա հանդիպել է ինչպես պետական ու քաղաքական, այնպես էլ հասարակական ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Համարբերգը կարևոր համարեց առանձնապես Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանի հետ հանդիպումը: Նշեց, որ անդրադարձել են «Ա1+» և «Գալա» ՀԸ-ներին, որոնք պարտվեցին հեռուստահեռարձակման արտոնագրի վերջին մրցույթում:
Եզրակացությունների մասին Համարբերգը խոստացավ անդրադառնալ վերջնական զեկույցում: Մինչ եվրոպացի պաշտոնյան Ստրասբուրգում կպատրաստի իր զեկույցը, Երևանում անցկացվող կոնֆերանսին տեղացի փորձագետները հնչեցրին իրենց կոշտ գնահատականները հեռուստատեսության ոլորտում առկա խնդիրների շուրջ:
«Ես համարձակվում եմ մի կատեգորիկ հայտարարություն անել, որ Հայաստանում իրականում հեռուստահաճախականությունների տրամադրման մրցույթ տեղի չի ունեցել»,- կոնֆերանսի ընթացքում հայտարարեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանը:
Որպես ապացույց` նա ներկաների համար մեջբերեց մի քանի օր առաջ «Հրապարակ» օրաթերթում տպագրված հարցազրույցը «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի հետ, ով նաև «Ար» և «Հայրենիք» ՀԸ–ների սեփականատերն է:
«Հրապարակ»-ի լրագրողի հարցին, թե «Լուրեր էին շրջանառվում, որ Ձեզ պատկանող «Ար» ՀԸ պետք է փակվի։ Չփակվեց։ Իրականում ի՞նչ տեղի ունեցավ, Դուք համաձայնությա՞ն եկաք, ինչ-որ հարցե՞ր լուծվեցին, որ չփակվեց»։ Հրանտ Վարդանյանը պատասխանել էր. «Ուղղակի կար որոշում. ոնց որ թե երկու հեռուստաալիքը համարվում էր շատ։ Մեզ թույլ տվեցին ընդամենը մի հեռուստաընկերություն ունենալ, որի մեջ խտացրինք երկու հեռուստաալիքների` «Ար»-ի և «Հայրենիքի» հաղորդումները»։
Ըստ Իսրայելյանի, գործարար Վարդանյանի խոսքերը հաստատում է, որ այս մրցույթում ամեն ինչ կանխորոշված էր։ «Դեռ բազմաթիվ լրատվամիջոցներ նախապես նշել էին այն հեռուստաընկերությունների ցանկը, որոնք կստանան կապուղի ու նրանք, որոնք դուրս կմնան մրցույթից։ Եվ մրցույթի արդյունքները հաստատեցին շրջանառվող այդ լուրերը։ Ու նաև Հրանտ Վարդանյանի հայտարարությունը հաստատեց, որ եղել է նախամրցութային համաձայնություն»,-ասաց Իսրայելյանը։
Ի դեպ, Հայաստանի օրեսդրությամբ մեկ անձը կամ ընկերությունը չի կարող հեռարձակման երկու արտոնագիր տնօրինել: Այս դեպքում «Գրանդ Հոլդինգը», փաստորեն, ստացել և տնօրինում էր երկու կապուղի: Մեկ կապուղու տակ երկու հեուստաալիքները միավորվեցին միայն հունվարի 20-ից հետո, քանի որ «Հայրենիք» ՀԸ չմասնակցեց հաճախականությունների տրամադրման մրցույթին, իսկ տվյալ հաճախականությունը դադարեց կիրառվել թվային հեռարձակման անցումային գործընթացների կապակցությամբ:
Ի դեպ կոնֆերանսը, որտեղ հիմնականում բարձրացվեցին հեռուստատեսության ոլորտում առկա խնդիրներն ու միտումները, չլուսաբանվեց և ոչ մի հեռուստաընկերության կողմից, թեպետ ինչպես կազմակերպիչները նշեցին` բոլոր ՀԸ-ները նախապես տեղեկացված են եղել միջոցառման մասին:
Կոնֆերանսը կազակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ)`ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ: