Skip to content

Կամավորի աշխատանք․ ԼՀԱ

«Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) հասարակական կազմակերպությանն անհրաժեշտ է կամավոր` կազմակերպության առաջիկա նախաձեռնություններում ակտիվ ներգրավվելու նպատակով:

Կարող է դիմել…

Նախաձեռնող, անմիջական, շփվող անձ, ով կունենա սոցիալական ցանցերից օգտվելու որոշակի փորձ և հմտություններ, գրագետ կտիրապետի հայերեն լեզվին։ Անգլերեն և/կամ ռուսերեն լեզուների տիրապետումը, որոշ մուլտիմեդիա գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Ի՞նչ կտա կամավորությունը…

Եթե դուք ձեր ապագան տեսնում եք հաղորդակցման և ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտներում, մեզ հետ համագործակցելով՝ կստանաք լայն հնարավորություն գործնականում փորձել ձեր կարողությունները՝ ոլորտի լավագույն մասնագետների հետ աշխատելով մեծ ու փոքր միջոցառումների կազմակերպման ու նոր նախագծերի մշակման վրա:

Համոզված եղեք, որ ԼՀԱ-ում կամավորական գործունեությունը դրական ազդեցություն կունենա հետագայում Ձեր ուսման կամ աշխատանքի տեղավորման հարցում: Ցանկության դեպքում, կամավորական աշխատանքի ավարտին դուք կստանաք բնութագիր` ԼՀԱ ղեկավարի կողմից:

Որքա՞ն ժամանակ է ծախսելու և ի՞նչ է անելու կամավորը…

Կամավորը պետք է օրական 2-3 ժամ ներկա լինի կազմակերպության գրասենյակում` կատարելով ԼՀԱ ղեկավարության հանձնարարությունները, օժանդակի միջոցառումների կազմակերպմանը, իրականացնի սոցիալական էջերի և կայքերի թարմացում, մասնակցի Երևանում կամ դրանից դուրս կազմակերպվող միջոցառումներին:

Ինչպե՞ս դիմել…

Հարկավոր է info@jff.am էլհասցեին ուղարկել ինքնակենսագրական (CV), 150 բառից բաղկացած հիմնավորում (անգլերեն, ռուսերեն կամ հայերեն), թե ինչու եք ցանկանում միանալ ԼՀԱ թիմին` որպես կամավոր` նամակի անվանում (subject) հատվածում նշելով Volunteer:

Հայտերն ուղարկելու վերջնաժամկետն է` 2022 թ–ի հուլիսի 11-ը, ժամը 24:00: Հուլիսի 13-ին կտեղեկացվեն միայն ընտրված հայտատուները: