Skip to content

Ամբողջական կրթաթոշակային մագիստրոսական ծրագիր Նատոլինից եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում նաև լրագրողների համար

Եվրոպայի Քոլեջի Նատոլին կամպուսը (College of Europe in Natolin) առաջարկում է եվրոպական ուսումնասիրությունների միջառարկայական մագիստրոսական ծրագիր՝ ամբողջական կրթաթոշակի հնարավորությամբ լրագրողների, պատմաբանների և ընդհանրապես երիտասարդների համար։

Ակադեմիական հագեցած ծրագրին զուգահեռ առաջարկի մեջ մտնում է՝

  • Մեկշաբաթյա տևողությամբ 2 ուսումնական ճամփորդություններ տարբեր տարածաշրջաններ,
  • Լեզուների ամառային ակադեմիա,
  • Հավելյալ լեզվի ուսուցման հնարավորություն (արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն, ռուսերեն և իսպաներեն),
  • Կարիերայի կողմնորոշման հանդիպումներ,
  • Մասնագիտական զարգացման թրեյնինգների մասնակցություն և շատ այլ հնարավորություններ։

Առաջարկվող երկլեզու մագիստրոսական ծրագիրը համարվում է եվրոպական ուսումնասիրությունների ամենահամընդգրկուն միջառարկայական ծրագրերից մեկն աշխարհում։ Դասավանդումն իրականացվում է անգլերեն և մասամբ ֆրանսերեն լեզուներով։ Հետևապես՝ անգլերեն լեզվի առնվազն Բ2 և ֆրանսերեն լեզվի առնվազն Ա2/Բ1 մակարդակների առկայությունը պարտադիր է։

Քոլեջն առաջարկում է հետևյալ կրթաթոշակները ՀՀ քաղաքացիների համար․

  • Journalism and Media Scholarships  
  • European Neighbourhood Policy Scholarships
  • European History and Civilization Scholarships

Կրթաթոշակներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Scholarships – Postgraduate European Studies in Warsaw (coleuropenatolin.eu)

Բացի այդ, Նատոլինը տրամադրում է հավելյալ ամբողջական EU4Youth կրթաթոշակ Արևելյան Գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի ուսանողներին ու երիտասարդներին։

Բացի բարձրակարգ կրթություն ստանալուց Քոլեջը տալիս է ինքնադրսևորվելու բազմաթիվ հնարավորություններ (կոնֆերանսների, սիմուլյացիոն խաղերի, տարբեր նախաձեռնությունների մաս կազմելու միջոցով): Ձեր ուսումնառության ընթացքում Դուք կվայելեք Նատոլին կամպուսը, քանի որ այն գտնվում է հիասքանչ անտառի կենտրոնում։

Կրթական ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևելով հղմամբ` https://www.coleurope.eu/natolin Ծրագրի և կրթաթոշակի վերաբերյալ մեկ հավելյալ այս անգամ օնլայն ներկայացում կլինի Եվրոպայի Քոլեջի շրջանավարտ Տաթևիկ Հովհաննիսյանի կողմից։ Շաբաթ օրը՝ նոյեմբերի 12-ին, ժամը 12-ին։ Առաջարկում ենք նախապես գրանցվել ներկայացմանը ներկա գտնվելու համար՝ https://forms.gle/xvrtGkToHQPLVJZ18

Աղբյուր՝ College of Europe in Natolin