Skip to content

Մեդիա մաեստրո. Часкор -ի խմբագիրը գոյատևելու բացառիկ մասնագետ

Часкор-ի խմբագիր Իվան Զասուրսկիի հետ զրույցը կայացավ Աղվերանում, որտեղ նա իբրև փորձագետ մասնակցում էր «Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները» թեմայով լրագրողական դասընթացին: Նա ներկայացրեց իր տեսակետը նոր մեդիա միջոցների կիրառման արդյունքում ԶԼՄ-ների ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ: 

– Դուք հայտնի եք որպես լրագրող, բլոգեր, նոր մեդիայի փորձագետ, ինչպե՞ս կներկայացնեիք ինքներդ Ձեզ:

– Ուղղակի լրագրող եմ:

– Բայց բլոգերությամբ զբաղվում եք:

– Այնքանով որքանով, ինձ համար լրագրությունն ավելի կարևոր է: Այն, որ «Facebook»-ում մեկնաբանություններ եմ գրում կամ էլի ինչ-որ բաներ, չի նշանակում, որ բլոգեր եմ. հիմա բոլորն են «Facebook»-ում: Ես «Lifejournal»-ում բլոգ ունեմ, բայց այն ավելի շուտ օգտագործում եմ, երբ անհրաժեշտ է իմ թերթի հոդվածների անոնսը ներկայացնելու համար:

– Ի՞նչ եք կարծում, որն է լրագրողի դերն ազատ նոր մեդիա միջավայրում:

Часкор-ի խմբագիր Իվան Զասուրսկիի հետ զրույցը կայացավ Աղվերանում, որտեղ նա իբրև փորձագետ մասնակցում էր «Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները» թեմայով լրագրողական դասընթացին: Նա ներկայացրեց իր տեսակետը նոր մեդիա միջոցների կիրառման արդյունքում ԶԼՄ-ների ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ: 

– Դուք հայտնի եք որպես լրագրող, բլոգեր, նոր մեդիայի փորձագետ, ինչպե՞ս կներկայացնեիք ինքներդ Ձեզ:

– Ուղղակի լրագրող եմ:

– Բայց բլոգերությամբ զբաղվում եք:

– Այնքանով որքանով, ինձ համար լրագրությունն ավելի կարևոր է: Այն, որ «Facebook»-ում մեկնաբանություններ եմ գրում կամ էլի ինչ-որ բաներ, չի նշանակում, որ բլոգեր եմ. հիմա բոլորն են «Facebook»-ում: Ես «Lifejournal»-ում բլոգ ունեմ, բայց այն ավելի շուտ օգտագործում եմ, երբ անհրաժեշտ է իմ թերթի հոդվածների անոնսը ներկայացնելու համար:

– Ի՞նչ եք կարծում, որն է լրագրողի դերն ազատ նոր մեդիա միջավայրում:

– Հսկայական դեր ունեն լրագրողները, նրանք կազմակերպիչներ են: Նախկինում մեզնից պահանջում էին, որ և՛ գրեինք, և՛ լուսանկարեինք, և՛ ցույց տայինք: Այժմ մեզնից այնքան էլ շատ բան չի պահանջվում: Ընդամենը պետք է կազմակերպենք, այսինքն, պետք է լինենք ուշադիր, տեղյակ լինենք իրադարձություններին, որ մարդկանց մասնակից դարձնենք այդ ամենին ու փոխանցենք նրանց տեսակետը: Իրականում, մարդկանց հետաքրքրում է, թե ի՞նչ են մտածում մյուսները: Այժմ լրագրողները պետք է ասես մարզիչի դեր ստանձնեն՝ հենց կազմակերպելու առումով:

– Քանի որ շատե՞րն են սկսել գրել սոցիալական ցանցերում…

– Թող գրեն, որքան աղբյուրները շատ լինեն, այնքան լրագրողի համար լավ: Իսկ եթե աղբյուրներն իրենք և՛ գրում, և՛ նկարում են, ուրեմն մեր բախտը բերել է:

– Դուք արմատապես նոր մոտեցումներ եք ցուցաբերում ներկայիս մեդիա միջավայրում. դա՞ է ԶԼՄ-ների գոյատևման գրավականը նոր իրողությունների պայմաններում:

– Ես արմատական նոր մոտեցում չեմ ցուցաբերում, այլ ուղղակի, ինչպես ասացիք, փորձում եմ գոյատևել, և այդ պարագայում պահպանողական լինել չեմ կարող: Պահպանողական աշխարհն իմ նման մարդկանց համար չէ: Գոյատևելու համար մենք ստիպված ենք անընդհատ նոր բան մտածել՝ մեր տեղն ունենալու համար: Ինտերնետում, փառք Աստծո, ինձ հաջողվել է այդ տեղն ունենալ ու ինչ-որ կերպ ամրապնդվել: Ինչևէ, կարծում եմ, որ ԶԼՄ-ներն, այսուհանդերձ, կգոյատևեն, քանի որ բլոգերը ԶԼՄ-ներին չեն փոխարինի, իսկ բլոգերները լրագրողներին կարող են փոխարինել մասնակիորեն:

– Այսինքն, ըստ Ձեզ, ավանդական ու նոր մեդիաները շարունակելու են զուգահեռ գոյատևե՞լ ու աշխատե՞լ:

– Կարծում եմ, այո֊։ Ամեն դեպքում, իհարկե, կան մարզային, կենտրոնական, գլոբալ կամ այլ տեսակի լրատվամիջոցներ, ու ամեն մակարդակ ունի իր կանոնները: Մարզային լրատվամիջոցների համար թվում է, թե կայք պետք չէ կամ ամեն դեպքում մարդիկ այնքան քիչ բան գիտեն ինտերնետի ու նոր մեդիաների մասին, որ չեն էլ պատկերացնում՝ պե՞տք է կայքն իրենց, թե՞ ոչ ու ինչպե՞ս այն կարելի է օգտագործել, ասենք, իրենց նյութը գրելու, այլ մարզերում գործընկերների հետ շփվելու, նրանց գրածը կարդալու ու տեղեկատվություն փոխանակելու համար: Եթե չգիտեն, ոչինչ անել չեն կարող, պարզ է: Սակայն մարզային մակարդակից այսկողմ արդեն առանց ինտերնետի ոչինչ չես անի: Եթե դու չկաս ինտերնետում, մարդիկ անգամ կարող են մոռանալ քո գոյությունը:

– Սեմինարի ընթացքում դուք մեդիա կազմակերպությունը համեմատեցիք նվագախմբի, իսկ բլոգերներին՝ դիջեյների հետ: Ստացվում է, որ այսօր երաժշտությամբ կարող են զբաղվել բոլո՞րը, ովքեր ցանկանան:

– Ավելին, բոլորն էլ զբաղվում են: Հենց դրանով է առանձնանում նոր իրականությունը: Նախկինում բոլորը գալիս էին համերգի ու նայում պարող միակ զույգին: Կարող է շատ լավ էին պարում, սակայն բոլորը նստած էին ու ոչ ոք չէր շարժվում, ոչինչ չէր անում: Զույգը պարում էր, մյուսները՝ նայում էին: Իսկ հիմա ինչպես է, գնում ես դիսկոտեկ, բոլորը պարում են ու, կարծում եմ, մարդկանց համար սա ավելի լավ է, քանի որ բոլորն են «մարզվում»…

– Լրատվամիջոցներին վերահսկելու համար պետությունն այժմ ստեղծում է լիցենզավորման համակարգ, օրենքներ: Ի՞նչ եք կարծում, ապագայում կհաջողվի վերահսկել նոր մեդիա միջոցները:

– Նոր մեդիա միջոցները վերահսկել հնարավոր չէ այնպես, ինչպես ավանդականը։ Դա բացատրվում է այս դաշտում գործող օրենսդրությամբ: Եթե ինձ վերահսկում են Հայաստանում, լավ, ես կարող եմ վրացական դոմեյնով կայք ունենալ, եթե Վրաստանում վերահսկեն, կդառնամ ռուսական կայք, այստեղ էլ փակեցին, կաշխատեմ com տիրույթում: Դե լավ, ամերիկացիներն էլ նեղեցին, կդառնամ Ասանժ, կաշխատեմ Իսլանդիայում, այնտեղ տեղեկատվության օվշորային գոտի է: Այդ պատճառով ոչ մեկին ոչ ոք այլևս մինչև վերջ չի կարող ճնշել: Այլ հարց է, որ կարող են փորձել սեփական ժողովրդին զրկել տեղեկատվությունից, ինչպես Լիբիայում, Իրանում կամ Չինաստանում, սակայն որքանով դա կհաջողվի, դժվար է ասել:

– Իսկ նշված նոր իրողությունները հաշվի առնելով՝ ժամանակը չէ՞ սկսել կրճատել լրագրության ֆակուլտետները, լրագրողների թիվը…

– Ոչ, ոչ, ուղղակի կրթական ծրագրերը փոխելու ժամանակն է: Այսինքն, այլևս կարիք չկա պատրաստել թերթերի համար աշխատող լրագրողներ, այդպիսով մենք գործազրկության խնդիրն ավելի ենք բարդացնում: Ամսագրերի համար աշխատողների կարիք՝ պահանջարկ կա: Ֆոտոթղթակիցնե՞ր, օպերատորնե՞ր… Կասկածում եմ, քանի որ տեխնիկական առումով շատ բան է փոխված: Ճիշտ է, թվային տեխնիկայով ևս պետք է կարողանալ ճիշտ նկարել, բայց համոզված չեմ, որ դրա համար պետք է առանձին մասնագիտական կրթություն սնանալ: Կարելի է ունենալ հատուկ դասընթացներ կամ ամեն դեպքում, պետք է փորձել այլ կերպ աշխատել, ինչը հիմա մենք անում ենք Մոսկվայի պետական համալսարանում։ Փորձում ենք այնպես անել, որ մարդիկ կարողանան ամեն ինչ՝ և՛ նկարահանել, և՛ լուսանկարել, և՛ գրել, և՛ մոնտաժ անել, իմանան, թե ինչպե՞ս պետք է այդ ամենը տեղադրել առցանց տարբեր հարթակներում, անոնս ներկայացել: Այսինքն, հիմա լրագրողը պետք է նվագախմբի նման լինի, տեխնոլոգիաները նման հնարավորություն տալիս են ու այդ հնարավորությունը ունեն բոլորը։ Այլ հարց է, որ յուրաքանչյուրս պետք է կարողանանք դրանք հմտորեն կիրառել: Դրա համար հմտություններ ունենալը շատ կարևոր է:

 

Հարցազրույցը` Մարիաննա Պեպանյանի և Սուրեն Դեհերյանի 

Աբյուր` JNews.am