Արդեն երրորդ անգամ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ մարտի 25-ին Գյումրիում նշվում է Խոսքի ազատության օրը: Դեռ 2008 թ-ին այս օրը հեռուստամարաթոնի արդյունքում հաջողվեց հավաքել մոտ 26 միլիոն դրամ հօգուտ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության:
Նման հեռուստամարաթոնի անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ «ԳԱԼԱ»-ն ընդդիմության հանրահավաքները լուսաբանելուց հետո հայտնվեց իշխանությունների աննախադեպ ճնշման տակ` հարկային մարմինների սահմանած տույժերի ու տուգանքների ձևով: «Ասպարեզ» ակումբի և «ԳԱԼԱ»-ի համատեղ ջանքերով անցկացված հնգօրյա համաժողովրդական հանգանակության շնորհիվ հեռուստաընկերությունը կարողացավ վճարել տուգանքները` փրկվելով եթերազրկման սպառնալիքից:
Այս տարվա հանդիսության ընթացքում պարգևատրվեցին իրենց աշխատանքով աչքի ընկած 4 լրագրողներ.

- Իրավապաշտպանության խնդիրների լուսաբանման համար «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանը,
- Բնապահպանական խնդիրների արագ արձագանքման, լուսաբանման և www.ecolur.org կայքի զարգացման գործում ունեցած ներդրման համար «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը,
- Քաղաքային և շահերի պաշտպանության խնդիրների լուսաբանման գործում «Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի լրագրող Սաթենիկ Կաղզվանցյանը,
- Բացահայտումների և հետաքննական լրագրության համար www.hetq.am -ի լրագրող Լարիսա Փարեմուզյանը:
Աղբյուր` JNews.am