Skip to content

Հասանելի տիեզերք. աստղաֆիզիկոսները կողմնակից են գործելու հրապարակավ

Հայ աստղաֆիզիկոսները սկսել են զբաղվել նոր ոլորտով՝ գիտության PR-ով: Միջոցառումների կազմակերպիչն է Հայկական աստղագիտական ընկերությունը ի դեմս կազմակերպության նախագահ Արեգ Միքայելյանի:

«Հայաստանի գիտական լրագրողներ» նորաստեղծ խմբին Facebook սոցիալական ցանցում, որտեղ արդեն տեղի են ունենում քննարկումներ և տեղեկատվության փոխանակում, արդեն միացել են 86 լրագրողներ և գիտաշխատողներ:

Ըստ Արեգ Միքայելյանի՝ ֆեյսբուքյան խմբի ստեղծումից հետո գիտական թեմաներով հրապարակումների և հաղորդումների թիվը ակնհայտորեն մեծացել է: Իսկ ապրիլի 16-ին խմբի մոտ 30 մասնակիցների համար Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվեց սեմինար Հայաստանում գիտական լրագրության խնդիրների վերաբերյալ, որտեղ լրագրողներին ներկայացվեց աստղադիտարանի պատմությունը, ժամանակակից աստղագիտության նվաճումները, այս ոլորտում միջազգային համագործակցությունը, աստղադիտարանի ծրագրերը և նրա խնդիրները: Հանդես եկան Արեգ Միքայելյանը և աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Աշխարհը փոխվել է, և եթե խորհրդային ժամանակաշրջանում գիտնականները հետազոտություններ էին անում վերևից եկած հստակ հրամաններով և չէին զբաղվում իրենց աշխատանքների հրապարակմամբ, ապա այսօր շատ բան կախված է գիտաշխատողի նյութի ներկայացումից:

«Մենք ունենք ավագ սերնդի խնդիր, որը նոր պայմանները չի ընկալում և նույնիսկ չգիտի համակարգչից օգտվել», – ասում է Միքայելյանը: Այսօր Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցները, ինչպես և երկրի այլ գիտական հաստատությունների աշխատակիցներ, նախագծերի լրացուցիչ ֆինանսավորում են ստանում արտասահմանյան դրամաշնորհներից: Դրանք ստանալու համար պարզապես պետք է ունենալ «նախագծի առաջխաղացման» հմտություններ:

Գիտության մեջ PR-ի անհրաժեշտության մասին Արեգ Միքայելյանն առաջին անգամ մտածեց իր ամերիկացի գործընկերոջ հետ զրույցից հետո, ով խորհուրդ տվեց գիտնականներին անձամբ զբաղվել այս ոլորտով, քանի որ ոչ ոք նրանց փոխարեն դա չի անի:

«Արևմուտքի ցանկացած գիտական հաստատությունում աշխատում է PR մասնագետների և մենեջերների մի ամբողջ բաժին, իսկ ամբողջ Գիտությունների ակադեմիայում դրանով միայն մի երկու հոգի է զբաղվում, ընդ որում նրանց գործունեությունը սահմանափակվում է ԳԱ-ի պաշտոնական միջոցառումների մամուլի հաղորդագրությունների տարածմամբ», – նշում է Արեգ Միքայելյանը:

Գիտնականի խոսքերով՝ մտահաղացման նպատակն է վերադարձնել գիտության և գիտնականների հանդեպ հարգանքը, ինչի համար անհրաժեշտ է համագործակցել լրագրողների հետ: Գիտության ոլորտի հանդեպ լրագրողների հետաքրքրությունը պահելու համար Հայկական աստղագիտական ընկերությունը Հայկական գիտական օքսֆորդյան ընկերության հետ համատեղ հայտարերել է գիտության մասին լավագույն հրապարակումների մրցույթ: Հոդվածները գնահատելու է հեղինակավոր ժյուրին, որը կազմված կլինի գիտական աշխատողներից և փորձառու լրագրողներից: 

Աղբյուր` JNews.am

image source