Մայիսի 2-ին Հայաստանի ժուռնալիստների միությունում Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի ունեցավ «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակի հանձնման արարողությունը:
Մրցանակը շնորհվեց «Հետք» թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանին հետաքննական լրագրության զարգացման, անկախ դիրքորոշման և մասնագիտական խիզախության համար(2008 և 2009 թվականներին մրցանակը ոչ ոքի չի շնորհվել):
«Հայաստանում մի շրջագիծ է գծված, որից ոչ ոք չի ուզում դուրս գալ»,- խոսելով մեր երկրում լրագրողական դաշտի մասին` նշեց մրցանակակիրը: Էդիկ Բաղդասարյանը համոզված է, որ մեծ ցանկության դեպքում լրագրողները կարող են տեղ հասցնել իրենց ասելիքը` թեկուզ խմբագրություններում իրենց ղեկավարների հետ «կռիվ տալու» գնով:
Միջոցառումը կազմակերպել էին Երևանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:
Ստորև կարող եք լսել մրցանակի հանձնման արարողության ձայնագրությունը:

Մամուլի ազատության «տարվա լավագույն մարտիկին» պարգևատրումից զատ, լրագրողական կազմակերպությունների ղեկավարները դաշտի խնդիրների մասին զրուցեցին լրագրողների հետ:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանին մտահոգում է լրատվամիջոցների, մասնավորապես, մամուլի դեմ դատական գործերի առատությունը: Նրա խոսքով` այս երևույթը ոչ միայն վնաս է հասցնում կոնկրետ լրատվամիջոցին, այլ նաև ողջ լրագրողական հանրությանը:
Ի տարբերություն տիկին Գևորգյանի` այսօրվա մրցանակակիրն ավելի հանգիստ է վերաբերվում խնդիրները դատարանում լուծելու ձևաչափին, ինչն ըստ Էդիկ Բաղդասարյանի, ընդունված բան է ամբողջ աշխարհում: Այստեղ խնդիրը տուգանքների չափին է վերաբերում, որոնք բարձր են և հաճախ կարող են սնանկացնել լրատվամիջոցին:
JNews-ի այն հարցին, թե ինչ դերակատարություն ունեն այսօր լրատվամիջոցները հասարակությունում և կարող են արդյոք բարձրացնել հասարակությանը հուզող խնդիրներ ու աջակցել դրանց լուծմանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը պատասխանեց,- «մեր երկրում լրատվամիջոցները իսկապես կդառնան չորրորդ իշխանություն, եթե նրանք անկախ լինեն»:
«Երբ կայանա անկախ լրատվամիջոցների ինստիտուտը, այդ դեպքում կարող ենք ասել, որ լրատվամիջոցները կատարում են իրենց ֆունկցիան: Չէ՞ որ լրատվամիջոցը նաև սոցիալական վերահսկման ինստիտուտ է. այս առումով մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- նշեց Աշոտ Մելիքյան:
Աղբյուր` JNews.am