Skip to content

«Լրագրողներ առանց սահմանների»-ն մտահոգ է Հայաստանում մամուլի վիճակով

Ֆրանսիական «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է հայկական թերթերի նկատմամբ հարուցված դատական գործընթացներով և սահմանված վնասների փոխհատուցման գումարներով, որոնք սպառնում են թերթերի գոյությանը և ստիպում դրանց զբաղվել ինքնագրաքննությամբ: 

2010-ի ապրիլին տեղի ունեցած փոփոխությունը, ըստ որի ապաքրեականացվեց զրպարտանքի և վիրավորանքի մասին օրենքը, դիտվեց որպես ժողովրդավարական քայլ, սակայն դատական հետապնդումները մամուլի նկատմամբ շարունակվում են: Միայն 2011-ի առաջին եռամսյակում հարուցվել է զրպարտության 12 գործ: Գլխավոր թիրախն անկախ թերթերն են: Ներկայումս «Ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված է երեք տարբեր հայց: Դատական գործ է հարուցված նաև «Հայկական ժամանակ»-ի և «Հրապարակ»-ի նկատմամբ:

Հիմնականում հայցվորները քաղաքական գործիչներ են: Ապրիլի 18-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը «Հետք» կայքին, որը ստեղծել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, պարտադրել է որպես փոխհատուցում Իջևանի քաղաքապետին վճարել 450 000 դրամ, ինչպես նաև հերքել տպագրված նյութը: Սպառելով բոլոր հույսերը՝ ՀԿ-ն ցանկանում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հայցվորի դերում հաճախակի է հանդես գալիս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը: Նրա կինը՝ Բելլա Քոչարյանը և որդի Սեդրակ Քոչարյանը դատի են տվել «Ժամանակ»-ին և պահանջում են 6 միլիոն դրամ փոխհատուցում անցյալ տարվա սեպտեմբերին հրապարակված հոդվածի համար, ըստ որի նրանք մեղադրվում են հափշտակությունների մեջ: Իսկ «Հայկական ժամանակ»-ն արդեն 3.5 միլիոն դրամ վճարել է նախագահի ավագ որդի` Լևոն Քոչարյանին:

Նախկին նախագահն ինքը վերջերս դատի է տվել «Հրապարակ»-ին փետրվարի 2-ի հոդվածի համար, որտեղ նա ներկայացվել էր «արյունարբու» անձ, որ ունենում է «կատաղության նոպաներ»: Գուցե հիմքեր կան թերթին զրպարտանքի հոդվածով դատապարտելու համար, սակայն, անկասկած, անհիմն է թերթի գույքը առգրավելու պահանջը, որը բավարարվեց հենց առաջին լսման ժամանակ:

Շատ դեպքերում, կարծես, դատարաններն անում են այն, ինչ պահանջում է հայցվորը՝ սահմանելով փոխհատուցման առավելագույն չափ: Փետրվարի 7-ին «Հայկական ժամանակ»-ը ստիպված էր վճարել 2.440.000 դրամ երեք պատգամավորների՝ Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին և Լևոն Սարգսյանին, ովքեր դատի էին տվել թերթին մի հոդվածի համար, որտեղ ներկայացված էր այն հայ պաշտոնյաների և գործարարների ցուցակը, որոնք ենթադրաբար զբաղվում են հանցավոր գործունեությամբ: Խմբագիր Հայկ Գևորգյանն ասել է, որ զարմացած է դատարանի այս որոշմամբ և պատրաստվում է բողոքարկել այն:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Երևանում մամուլի ազատությանը նվիրված ֆորումի ժամանակ կոչ է արել քննարկել, թե ինչպես նվազեցնել զրպարտանքի դեպքերը:

Աղբյուր` Reporters Without Borders

Թարգմանություն` JNews.am