Skip to content

Երբ շուրջդ ստեղծում ես հրաշքների աշխարհ

Վաղը նա կրկին կգա դասի, ակտիվ կմասնակցի քննարկումներին, դաս կպատասխանի կամ ուշադրությամբ կլսի դասախոսությունը և ոչ ոք չի կռահի, որ այս նույն աղջիկն այսօր խաղում էր թատրոնում կամ գրում էր նոր սկսած վեպի վերջաբանը: Սա նույն 20-ամյա Սոնա Ավետիսյանն է, ով սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի լրագրության բաժնում:

Համալսարանում նա հատուկ ուշադրություն չի պահանջում իր անձի նկատմամբ, և միգուցե դա է պատճառը, որ դասախոսներն ու համակուրսեցիները հարգում են նրան, բայց զուգահեռ նաև աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ:

Ստեղծագործել Սոնան սկսել է դեռ դպրոցական հասակից: «Առաջին պատմվածքս գրել եմ իններորդ դասարանում: Միշտ սիրել եմ գրել: Գրելով` առաջին հերթին արտահայտում եմ ինքս ինձ: Երբ սկսում եմ գրել, չգիտեմ` ինչ ավարտ կունենա գրածս», – խոստովանում է նա:

Նրա գրածները ինքնատիպ ավարտ են ունենում, բայց մի բանում նման են իրար` արտացոլում են այսօրվա իրականությունը:

«Այսօր նա շատ կթափառի, բայց ոչ ինչպես միշտ: Նրա մեջ մի փոքրիկ մասնիկ է ավելացել, որը կոչվում է իմաստ և որի պատճառով քայլելիս նրա երեսին ժամանակ առ ժամանակ մի անիմաստ ժպիտ է հայտնվում: Նա այլևս փողոց անցնելիս չի երազում ավտոմեքենայի տակ ընկնելու մասին: Հիմա քայլելիս Ռուբենը նկատում է իր սև կոշիկների վրայի սպիտակ աղի հետքերը, հիմա նա հիշում է, որ պետք է անպայման էլեմենտներ (կներեք օտարամուտ բառի համար) գնի տարիներով կանգնած ժամացույցի համար. ժամը արդեն մեծ դեր է ստացել նրա կյանքում: Նա այսօր վերջապես կմոռանա նայել կենդանական աշխարհի մասին պատմող այն տափակ հաղորդաշարը: Այժմ նրա կյանքը ԳԻՆ ունի» (Հատված Սոնա Ավետիսյանի «Մտածված պատահականություն» պատմվածքից):

Սոնայի «Կարևորության խնդիրներ» վիպակը, որը նկարագրում է մայր-դուստր եռակողմ հարաբերությունները, ընդամենը 9 ամիս առաջ «Ուտոպիանա» կազմակերպության մրցույթում արժանացավ հատուկ մրցանակի:

Սոնան անկեղծ է շատ հարցերում և, գուցե, փոքր-ինչ անհամեստ` պատասխաններում: Չի թաքցնում, որ կցանկանար հայտնի գրող դառնալ: Իսկ այն հարցին, թե պատկերացրել է արդյոք իր անունը դպրոցական գրականության դասագրքերում, պատասխանում է,- «Այո, միգուցե հենց այդ պատճառով էլ սկսեցի գրել», – ասում է անկեղծ, բայց համեստորեն ժպտալով:

Նրա բեմական կյանքն անցնում է Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ում, ուր ամեն օր դասերից հետո գնում է փորձի:

Այսօր ներկայացման օրն է: Այժմ պատրաստվում է. մի քիչ հուզված է, բայց երջանիկ: Սոնան ասում է, որ բեմում իրեն ազատ է զգում: «Բեմն ինձ համար մի տեղ է, որտեղ հրաշքներ են լինում և անհնարինը դառնում է հնարավոր», – ավելացնում է Սոնան ու գնում դեպի հրաշքների աշխարհ:

Աշոտ Աթայանը Սոնա Ավետիսյանի համակուրսեցին է:

«Կարևորության խնդիրներ» վիպակին ծանոթացեք այստեղ:

Աղբյուր` JNews.am