Մայիսի 31-ին Բանդար-է Անզալի քաղաքում ազգային անվտանգության գործակալները ձերբակալել են բլոգեր և կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ Ռահիլ Աշնագարին:
Ըստ HRANA լրատվական գործակալության՝ անվտանգության աշխատակիցները ներխուժել են Աշնագարի բնակարան և առգրավել նրա անձնական իրերը: Նրան թույլ են տվել երկու անգամ կապ հաստատել ընտանիքի հետ: Ռահիլ Աշնագարին մեղադրում են ազգային անվտանգության դեմ գործողություններում:
Ռահիլ Աշնագարին տեղափոխել են Անզալի բանտ, այնուհետև՝ Լական բանտ, որտեղ նրան պահում են բանտարկյալների ընդհանուր խցում:
Աղբյուր: HRANA News Agency