Օքսֆամ բրիտանական կազմակերպությունը այս ամսվանից աշխարհի 70 երկրներում, ներառյալ Հայաստանում, իրականացնում է «Աշխարհն առանց սովի» նախաձեռնությունը: Հայաստանում ակցիան կրում է «Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մեր երկիրը» կարգախոսը: Արշավի նպատակն է խթանել դրական փոփոխություններ պարենամթերքի և այլ ռեսուրսների արտադրության, սպառման, բաշխման և կառավարման գործընթացներում:
Երևանում ակցիան մեկնարկեց Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտից, որի մուտքի առջև Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կամավորները առավոտյան ժամը 9-ից իրենց ուղերձներով և կոչերով դիմավորում էին նախարարության աշխատակիցներին: Նրանցից էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով ողջունեց մասնակիցների նախաձեռնությունը և շտապեց աշխատավայր:
Ըստ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի փորձագետ Քրիստինե Հովհաննիսյանի, ցանկացած մարդ, ով հնարավորություն ունի, պետք է աջակցի երկրում գյուղատնտեսության զարգացմանը:
«Օքսֆամ կազմակերպությունը արդեն 70 տարի պայքարում է պարենային ճգնաժամի դեմ, և Հայաստանն այս տարի միանում է այս քարոզարշավին: Մենք մեր երկրի խնդիրներն ենք ներկայացնում. այդ խնդիրներն են գնաճը, տեղական գյուղամթերքների սպառումը: Աղքատության մակարդակը շատ է բարձրացել` հասնելով 34 տոկոսի: Մեզ նման փոքր երկրի համար սա իսկապես մարտահրավեր է»,- ասում է Հովհաննիսյանը:

Փորձագետը նշում է, որ պետք է ներդրումներ կատարվեն` խթանելով գյուղատնտեսության զարգացմանը և փոխհատուցելով գյուղատնտեսությանը հասցրած վնասները:
[[wysiwyg_imageupload:110:]]Օքսֆամի նախաձեռնությանը միացել էին նաև Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը, ի դեմս 27 հասարակական կազմակերությունների:
Էկոնոմիկայի նախարարության շենքի առջևից ակցիայի մասնակիցները սկսեցին նաև ստորագրահավաք, որը շարունակվեց Հանրապետության հրապարակում: Ստորագրահավաքի նպատակը երկրում որոշումներ կայացնողներին քաղաքացիների ձայնն ու մտահոգությունները հասանելի դարձնելն է:
Եթե շարքային քաղաքացիները ակտիվորեն մասնակցում էին ստորագրահավաքին, ապա նույնը չէր կարելի ասել պետական պաշտոնյաների մասին:
«Պաշտոնյաների մի մասը բավականին բարեհամբույր ընդունեց, ստորագրեց, մյուս մասը, ովքեր ցանկանում էին կոպիտ ասած «փախչել մեզանից», պարզապես հրաժարվեցին: Այնուամենայնիվ, մենք փախչող մարդկանց էլ ենք ուզում ցույց տալ, որ սա իրենց է վերաբերվում, աշխատանքից ուշանալու պատրվակով չեն կարող մեզանից խույս տալ: Մենք պատասխան պետք է տանք այս աղքատության ահագնացող վտանգի համար, մենք ինքներս պետք է պայքարենք, ամենքս սկսենք մեզանից: Սա ոչ մի քաղաքական աստառ չունի, մենք պայքարում ենք սոցիալ-տնտեսական խնդրի դեմ, այլ ոչ թե կոնկրետ ձեռներեցների»,- ասում է Օքսֆամ հայաստանյան կազմակերպության կամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Ստորագրահավաքը շարունակվելու է նաև էլեկտրոնային տարբերակով: Սա քարոզարշավի միայն առաջին քայլն է: Նմանատիպ միջոցառումներ կազմակերպվելու են նաև մարզերում: Իսկ ստորագրությունները հավաքագրվելու են և միանան մեծ քարոզարշավի արդյունքներին: Կազմակերպիչները նշում են, որ արդյունքները կամփոփվեն աշնանը և կփոխանցվեն կառավարության համապատասխան մարմիններին:
Աղբյուր` JNews.am