Skip to content

Ինչպես գրել վեբ-կայքի համար

Ինչպիսի՞ն պետք է լինի վեբ-կայքի տեքստը: Ինչպիսի՞ն է առցանց տեքստի կառուցվածքը: Քանի՞ բառ պետք է լինի հոդվածում: Ինչո՞ւ շրջել բուրգը:

Ինտերնետային կայքի համար գրված ակնարկը նույն բանը չէ, ինչ թերթի հոդվածը: Վեբ-ընթերցողը քմահաճ է. աչքի տակով անցկացնում է տեքստը իրեն հետաքրքրող տեղեկատվություն գտնելու ակնկալիքով, և եթե արագ արդյունքի չհասնի, ամենայն հավանականությամբ կլքի կայքը:

Այդ պատճառով տվե՛ք նրանց այն, ինչ ուզւոմ են:

Պատկերացրեք՝ ինչպես կպատմեիք Ձեր նորությունը մարդաշատ և աղմկոտ վայրում: Ինչի՞ց կսկսեիք: Շատ դեպքերում հենց այդպիսին պետք է լինի առցանց հոդվածի առաջին պարբերությունը:

Ընթերցողն առաջին հերթին ուշադրություն է դարձնում կայքում զետեղված վերնագրերին: Հաջողված վերնագիրը արտահայտում է այն, ինչի մասին խոսվելու է հոդվածում: Համոզվեք, որ Ձեր վերնագիրը լսարանին թյուրիմացության մեջ չի գցում:

Առցանց հոդվածները պետք է լինեն համեմատաբար կարճ, քանի որ  էկրանից ավելի բարդ է տեղեկատվությունն ընկալել քան թղթից: Որպես կանոն կարիք չկա մանրամասն նախապատմություն գրել, քանի որ կարելի է պարզապես հղում տալ Ձեր կայքում նախկինում հրապարակված նյութերի վրա:

Եթե Ձեր հոդվածը բաղկացած է մի քանի իմաստային մասից, կարող եք այն բաժանել հատվածների՝ վերնագրելով դրանցից յուրաքանչյուրը հեշտ ընկալելու համար:

Ռադիոն և հեռուստատեսությունը թույլ են տալիս տեսնել և լսել այս կամ այն պատմության մասնակցին: Տեքստը լիովին այլ է: «Կենդանացնել» խոսողին կօգնեն իր իսկ բառերը: Օգտագործեք վառ մեջբերումներ, որոնք կգունավորեն պատմությունը տարրերով և կգրավեն ընթերցողի ուշադրությունը:

Ձեր գլխավոր նպատակն է հասցնել տեղեկատվությունը պարզ և հասկանալի կերպով: Այդ նպատակով ցանկացած նյութ կայքում տեղադրելուց առաջ պետք է կարդալ: Հետևեք ուղղագրությանը և կետադրությանը. տեքստի սխալները միանգամից երևում են:

Մտածեք, թե ինչ տեսք է ունենալու Ձեր հոդվածու կայքում: Նույնիսկ չափազանց հետաքրքիր պատմություն գրելու դեպքում եթե Ձեր հոդվածը միայն տեքստ լինի, այն դժվար գրավի ընթերցողներին: Օգտագործեք պատկերներ, առանձնացրեք առավել վառ մեջբերումները հաստ տառատեսակով:

Արժե՞ գրել հազար բառ երկարությամբ մի տեքստ, եթե կարելի է օգտագործել նկարներ, ձայնային և տեսանյութեր: Ինտերնետը մեզ թույլ է տալիս օգտագործել տարբեր գործիքներ և մոտեցումներ: