Skip to content

Wi-Fi անիվների վրա. Երևանի տրոլեյբուսները հնարավոր է ապահովվեն ինտերնետով

Քաղաքային ավտոբուսի վարորդ Գևորգ Պողոսյանի աշխատանքային պարտականություններին վերջերս ավելացել է ևս մեկը: Նա ամեն առավոտ ճանապարհ դուրս գալուց առաջ նախ պետք է իր անիվների վրա գտնվող աշխատավայրում ապահովի Wi-Fi` միացնելով ավտոբուսում տեղադրված համապատասխան սարքը:

Գևորգը 22 համարի երթուղու այն միակ ավտոբուսի վարորդն է, որը հագեցվել է Wi-Fi  ապահովող սարքով: Նմանատիպ անլար ինտերնետով ապահովված են նաև 3, 15, 16 և 28 երթուղիների մեկական ավտոբուսներ:

Վարորդ Գևորգը հավանություն է տալիս այս նորամուծությանը, թեև դեռ ուղևորների ավելացում չի նկատում: Վերջինս բացատրում է նրանով, որ 22 երթուղուց օգտվում են հիմնականում երիտասարդները և քանի որ ուսումնական տարին ավարտվել է, նրանց թիվն էլ նվազել է:

Բայց Գևորգը լավ նորություն էլ ունի: Ասում է Wi-Fi-ի շնորհիվ արդեն երկու մշտական երիտասարդ հաճախորդ ունի, ովքեր վաղ առավոտյան գալիս են, սպասում են 22 համարի ավտոբուսին և մեկժամյա երթևեկության ընթացքում օգտվում են ինտերնետից:

«Մի քանի օր առաջ էլ մի մարդ նստեց: Վեց ռեյսի համար վճարեց 600 դրամ, գնաց վերջում նստեց ու իրա նոթբուքով սկսեց աշխատել: Ով որ հասկացող ա, օգտվում ա», -ասում է Գևորգը և եզրակացնում, որ եթե նա գնար որևէ ինտերնետ-ակումբ, հաստատ ավելի շատ գումար կծախսեր: «Ինքը երևի հաշվել ա, տեսել, որ 6 ռեյսի ընթացքում իրա գործը կանի, սենց իրա համար ձեռնտու ա, ու եկել նստել, իրա համար հանգիստ աշխատել ա»:

Wi-Fi ավտոբուսները Երևան քաղաքում շրջում են հունիսի կեսերից: Այն ապահովել է «Օրանժ Արմենիա» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:

«Առաջարկությունը ստացանք քաղաքապետարանից և մեծ ոգևորությամբ ընդունեցինք այն, քանի որ դա նախ և առաջ համապատասխանում է մեր փիլիսոփայությանը ինտերնետի ոլորտում, այն է` ինտերնետը հասանելի դարձնել բոլորին: Բացի այդ սա հնարավորություն կտա մարդկանց ավելի օգտակար ու բովանդակալից դարձնել ավտոբուսներում անցկացրած իրենց ժամանակը»,- ասում է «Օրանժ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

Համաձայն ընկերության ներկայացուցչի` Երևանի «Օրանժի» ցանցը տեխնիկապես ապահովում է մինչև 14.4 մբ/վ արագություն, որը տեսականորեն առավելագույն արագությունն է: Wi-Fi շարժական մոդեմն ապահովում է մինչև 7.2 մբ/վ արագություն:

[[wysiwyg_imageupload:117:]]43 ուղևոր տեղափոխելու հնարավորություն ունեցող ավտոբուսում հնարավոր է ընդամենը 5 սարքի միաժամանակյա միացում` համակարգիչներ, խաղային համակարգեր, հեռախոսներ: Վերջիններս պարտադիր պետք է ունենան Wi-Fi գործառույթ: Ըստ ««Օրանժ Արմենիա» ընկերության օպերատորի` սա արվել է այն տրամաբանությամբ, որ ավտոբուսներում միաժամանակ 5 հոգուց ավելի չեն օգտագործի անվճար ինտերնետ: 5 սարքերի միաժամանակյա միացման դեպքում արագությունը կտատանվի 2-4 մբ/վ միջև:

Wi-Fi ինտերնետի տարածման շառավիղը 25-30 մ է, այսինքն` ինտերնետից օգտվելու համար պարտադիր չէ գտնվել ավտոբուսում, բայց պարտադիր է հետևել նրան:)

Երևանի քաղաքապետարանին կից գործող «Կառավարման տեխնոլոգիաներ» ընկերության տնօրեն Արա Յաղջյանը տեղեկացրեց, որ այս պիլոտային ծրագրի համար այդ 5 երթուղիների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ դրանք պատկանում են Երևանի քաղաքապետարանին, իսկ մնացածը մասնավոր են: Ուսումնասիրությունները ցույց կտան, թե այդ երթուղիներից ինչ հաճախականությամբ են օգտվում ինտերնետից: Լավ ցուցանիշների դեպքում ինտերնետով կապահովվեն նաև կանգառները և պուրակները, ինչպես նաև բոլոր երթուղիները:

Վերոնշյալ երթուղիներից երեքը` 15, 16, 22, համարվում են երիտասարդական ուղղություններ, որոնք քաղաքի տարբեր ծայրամասերը կապում են կենտրոնի և այդ հատվածում առկա ուսումնական հաստատությունների հետ: Wi-Fi -ավտոբուսները սովորական ավտոբուսներից կարելի է տարբերակել միայն ավտոբուսի արտաքին մասում փակցված «Օրանժ Արմենիա Wi-Fi» նշանով:

Թեպետ առայժմ Wi-Fi ավտոբուսների և Wi-Fi –ից օգտվողների քանակը սահմանափակ է, սակայն Արա Յաղջյանը հույս է հայտնում, որ նման նախաձեռնության միջոցով նրանք կավելացնեն ավտոբուսներից օգտվողների քանակը` միկրոավտոբուսների ուղևորների հաշվին:

«Ներկայումս քաղաքապետարանը քննարկում է միկրոավտոբուսներն ավտոբուսներով փոխարինելու մի ծրագիր: Ամեն ինչ պարզ կդառնա սեպտեմբերից հետո, երբ ինչ-որ քանակի ավտոբուսներ ներկրվեն»,- ասում է Յաղջյանը և ավելացնում, – «ամբողջ աշխարհում միկրոավտոբուսները տարածված չեն, իսկ ավտոբուսներն էլ ավելի հարմարավետ են: Մեկ ավտոբուսը փոխարինում է 5 միկրոավտոբուս»:

«Այժմ քաղաքապետարանը բանակցություններ է վարում «Օրանժ Արմենիա» ընկերության հետ, որպեսզի Wi-Fi ինտերնետ տեղադրենք նաև տրոլեյբուսներում: Դրանով կրկին կնպաստենք միկրոավտոբուսների բեռնաթափման խնդրին», – ասաց Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Ըստ Հենրիկ Նավասարդյանի` այժմ Երևանում կա 373 ավտոբուս, սակայն նախատեսվում է ցանցում ունենալ 500-600 ավտոբուս, որը կախված է ներկրողների հնարավորություններից:

Անդրադառնալով հասարակության մտահոգությանը, թե ավտոբուսներն արդեն լեփ-լեցուն են, գերբեռնված և ինտերնետից օգտվելը անհարմար կլինի` Հենրիկ Նավասարդյանն ասաց.

«Ավտոբուսներն ունեն 23 նստատեղ, սակայն թույլատրվում է տեղափոխել մինչև 43 ուղևոր: Երբ 43 հոգին միանգամից մեկ ավտոբուսում են, դա նման է լեփ-լեցունի, բայց գործարանային թույլատրելի տեղափոխման նորմա է»:

«Ջեյնյուզի» թղթակիցը փորձեց ավտոբուսների ուղևորներից պարզել հասարակության կարծիքն այս նախաձեռնության վերաբերյալ: Փաստն այն է, որ քչերն են տեղյակ ծրագրից: Ուղևորներից միայն մեկը խոստովանեց, որ օգտվում է «ավտոբուսային» ինտերնետից: Երիտասարդը, որ չցանկացավ ներկայանալ, վստահեցրեց, որ ինտերնետը բավականին արագ էր: Ըստ նրա` ավտոբուսներում ինտերնետի ներդրման մասին իմացել է հեռուստատեսությամբ:

«Մինչև ավտոբուսներում ինտերնետ տեղադրելը լավ կլիներ ինտերնետով ապահովեին նախ դպրոցներն ու բուհերը»,- ասաց մեկ այլ ուղևոր և կիսվեց մեզ հետ իր մտահոգությամբ,- «մեկ էլ տեսար վարորդներն էլ գայթակղվեցին, ու արդյունքում ավտովթարների քանակը ավելանա»:

Աղբյուր` JNews.am