Skip to content

Թուրքիա. «Լրագրողները իրենց գրածների համար չեն ձերբակալվել»

Ըստ Թուրքիայի Արդարադատության նախարարության՝ խոսքի ազատությունը Թուրքիայում չի սահմանափակվում, և ձերբակալված 63 լրագրողներից միայն 4-ն են բանտարկված իրենց հրապարակումների համար: Հանրային հեռուստատեսության թղթակից Թուրան Օզլուն անցյալ շաբաթ դարձավ 64-րդ ձերբակալված լրագրողը:

Թուրքիայի լրագրողների միության խնդրանքով նախարարությունը կատարել է հետազոտություն, ըստ որի 63 ձերբակալված լրագրողներից 18-ը դատապարտվել են: Լրագրողների միությունը 72 հոգու ցուցակ էր ներկայացրել նախարարությանը՝ խնդրելով, տեղեկություն տրամադրել այդ մարդկանց մասին: Միության նախագահ Էրքան Իփեկչին հայտնել է Bianet կայքին, որ թվերի տարբերությունը շտկվել է տվյալների համեմատումից հետո:

Նախարարությունը հայտարարել է, որ այն փաստարկը, ըստ որի «Թուրքիայում մամուլի ազատությունը սահմանափակվում է», իրականությանը չի համապատասխանում:

Նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Թուրքիայի լրագրողների միությունը 72 հոգու ցուցակ էր ներկայացրել, ովքեր ըստ միության ձերբակալված կամ դատապարտված են: Նրանցից երեքի մասին ոչ մի բանտում տեղեկություններ չկան, իսկ վեցը ազատ են արձակվել: 63 մարդ գտնվում է բանտում: Նրանցից 36-ի նկատմամբ սկսվել են դատական գործընթացներ, որոնցից 18-ն արդեն դատապարտվել են: 27 հոգու գործով հետաքննություն է վարվում: Ձերբակալված 63 հոգուց 18-ը մամուլի քարտ ունեն, մնացածը՝ ոչ»:

Իփեկչին նշել է, որ այդ մարդկանց մեծամասնությունը մինչ այսօր չեն համարվել լրագրող: «Նախարարությունը իր հայտարարությամբ ինքն իրեն հակասում է», – ասում է նա և քննադատում նախարարությանը այն արտահայտության համար, որ «հնարավոր չէ մամուլի ազատության ոտնահարում համարել այն ձերբակալումները և դատավճիռները, որոնք լրագրողական գործունեության վրա չեն հիմնված»:

Աղբյուր: Bianet.org