Skip to content

Ժուռնալիստների «դեֆիցիտ» Գյումրիում

Տևական ժամանակ է` Գյումրու գրեթե բոլոր լրատվամիջոցները հայտարարություններ են տալիս լրագրողների թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով, սակայն գործատուները դժգոհում են, որ ոչ մի կերպ չի հաջողվում գտնել համապատասխան կադրեր: Չեն փրկում նաև խմբագրությունների կողմից կազմակերպվող կարճաժակետ մասնագիտական դասընթացները:

Բանը հասել է նրան, որ հանրապետության առաջին մասնավոր հեռուստաընկերությունը` «ՑԱՅԳ»-ը, անցած շաբաթ կադրեր էր փնտրում Գյումրիում կազմակերպված աշխատանքի տոնավաճառում:

Քաղաքում 10-ից ավելի լրատվամիջոց է գործում: Դրանցից են «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, «Շանթ» հեռուստաընկերությունն ու նույնանուն ռադիոն, «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն ու «Ռադիոհայ Գյումրի» ռադիոն, «Շիրակ» հանրային հեռուստատեսությունն ու «Շիրակի ձայն» ռադիոկայանը, «Շրջապատ», «Հինգշաբթի» և «Կումայրի» շաբաթաթերթերը և «Շիրակ» երկշաբաթաթերթը:

Ո՞րն է խիստ ժամանակակից այս մասնագիտության «արհարմարհված» լինելու պատճառը Գյումրիում. ցածր վարձատրությո՞ւ նը, բուհերի կողմից աշխատաշուկային համապատասխան կադրեր չպատրաստե՞լը, թե՞ կան նաև այլ պատճառներ:

«ՑԱՅԳ» հեռուսաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանը դժգոհում է, որ իրենց են դիմում «նստած ժուռնալիստ» աշխատելու առաջարկով: «Չեն պատկերացնում, որ սա ակտիվ աշխատանք է»,- ասում է Մինասյանը` համարելով, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտելը դեռ չի նշանակում գործից գլուխ հանել:

«Սա գրագիտություն ու աշխատանքային պրակտիկա պահանջող մասնագիտություն է, դպրոցների շրջանավարտները դիմելով ժուռնալիստիկայի ֆակուլտետներ` չեն պատկերացնում` ինչ է ժուռնալիստիկան»,- ասում է «ՑԱՅԳ»-ի ղեկավարը:

Գյումրիում գործող լրատվամիջոցների խմբագրակազմը հիմնականում բաղկացած է 3-6 հոգուց: Իսկ լրագրողների միջին աշխատավարձը ամսական տատանվում է 40000-45000 դրամի սահմաններում: Լրագրողները հավաստում են, որ գործում է վճարման անհատական մեխանիզմ: Գյումրու Պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության ֆակուլտետի տարեկան վարձն էլ կազմում է 250000 դրամ:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Էդուարդ Մխիթարյանը հավաստիացնում է, որ պատրաստ են բարձր աշխատավարձ տալ նորեկ այն կադրին, ով գոնե 80 տոկոսով կհամապատասխանի իրենց պահանջներին:

«Շատ բարդ խնդիր է Գյումրիում կադր գտնելը, իմ կարծիքով լրագրությունը պահանջված մասնագիտություն է դարձել, որովհետև էսօր որակյալ կրթություն ստացած լրագրողներ չկան: Շատ լրագրողներ կամ ավելի ճիշտ լրագրողի թեկնածուներ չեն համապատասխանում հեռուստաընկերությունների պահանջներին», – ասում է Մխիթարյանը:

«ԳԱԼԱ»-ում լրագրողի թափուր պաշտոնի հայտարարությանը արձագանքում են այլ մասնագիտության տեր քաղաքացիներ: «Զարմանալի է, աբսուրդ է, չգիտեմ` ինչն է պատճառը, բայց դիմում են բանասերները, պատմաբանները, այսինքն նրանք, ովքեր իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն գտել ու որոշում են ձեռքի հետ զբաղվել լրագրությամբ, բայց էստեղ խնդիր կա` մասնագիտական որակ չունեն, միգուցե գրագետ են, բայց լրագրությունից բան չեն հասկանում, այսինքն իրենց հետ պետք է աշխատես զրոյից, որը ժամանակի ու ծախսերի հետ է կապված»,- ասում է Մխիթարյանը:

Վերջինս այս հարցում ոչ այնքան մեղադրում է բուհի դասախոսական անձնակազմին, որքան ուսանողներին. նրա տպավորությամբ շրջանավարտների մեծ մասը ցանկություն չունի խորանալու այդ մասնագիտության մեջ:

«Միգուցե Շիրակի մարզի բնակչության մենթալիտետն էլ է ազդում մասնագիտության զարգացման վրա. օրինակ` ո՞նց կարող է ամուսնացած աղջիկը դուրս գալ փողոց հարցազրույց վերցնելու: Էդ պրիմիտիվ մտածելակերպը միգուցե մայրաքաղաքում այլևս չկա, բայց Գյումրիում դեռևս արմատացած է», – ասում է «ԳԱԼԱ»-ի գլխավոր խմբագիրը և ավելացնում, որ լուրջ խանգարող գործոն են սկեսուրներն ու ամուսինները:

«Լինում են դեպքեր, երբ բավականին գումար ես ծախսում կադրի վերապատրաստման համար, բայց հենց ամուսանացավ, այլևս չեն թույլատրում աշխատել: Թեև կան նաև ազատ մտածողներ, կոնկրետ մեր ստուդիան ունի զույգեր, որոնք միասին են գնում նկարահանման: Ասեմ նաև, որ տղա լրագրողներ գրեթե չկան, աղջիկները տասնապատիկ անգամ շատ են»:

«Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանի ասելով էլ իրենք հիմնադրման օրվանից միշտ էլ կադր են փնտրել: «Փաստն այն է, որ երիտասարդների մեջ չեմ կարողացել գտնել աշխատող մասնագետների: Ո՞վ ասաց, թե ես վատ կվճարեմ, եթե լավ աշխատեն: Եղել են դեպքեր, երբ եկել են ու ուզել են մեկ շաբաթվա մեջ մեկ նյութ գրելով չգիտեմ ինչքան գումար ստանալ, դա հնարավոր չէ, ոչ մի տեղ էլ նման վարձատրություն չկա», – ասում է Մեխակյանը:

«Մեր մոտ ազատ գրաֆիկ է, հստակ չի գրված, որ առավոտից երեկո պետք է գրասենյակում նստել, բայց էնպիսի առաջարկներ են անում, որ զարմանում ու զայրանում ես: Ասում են տանը նստենք աշխատենք, ես էլ հարցնում եմ ու՞ր եք եկել` կարի ցե՞խ, տանը նստելով լրագրո՞ղ են դառնում», – ասում է նա և հավելում, որ նոր կադրերի փոխարեն իրենց են դիմում դարն ապրած, կոմունիստական շնչով գրողները, որոնց ոճն այլևս պիտանի չէ: 

Աղբյուր` JNews.am