Skip to content

Givemeinfo նորաստեղծ կայքը կտրամադրի Հայաստանում տեղեկատվության ազատության պատկերը

«Տեղեկատվության ազատության շաբաթվա» միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 22-ին Երևանում կայացավ Givemeinfo.am («Տվեք ինձ տեղեկատվություն») կայքի շնորհանդեսը:

Այս էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս հետևելու քաղաքացիների կողմից պետական գերատեսչություններին ուղարկված հարցումների և ստացված պատասխանների արդյունավետությանը և ձևավորել վիճակագրություն:

Կայքում գրված է, որ այն ստեղծված չէ քննադատելու կամ վերլուծելու համար, այլ ցույց է տալիս Հայաստանում տեղեկատվության ազատության ոլորտի վիճակագրական պատկերը` ըստ քաղաքացիների հարցումների:

Նախագիծն իրականացվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ կողմից`«Տեղեկատվության ազատության օրենսդրության կիրառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Կայքի մտահղացման հեղինակն է Ալբերտ Պողոսյանը:

«Հիմնական գաղափարն այն է, որ ստեղծենք հասարակական վերահսկողության ինովացիոն մեխանիզմ, որտեղ մարդիկ` ներմուծելով իրենց հարցումներն ու պաշտոնական անձանց պատասխանները, դառնում են տեղեկատվության վիճակագրության ստեղծող»,- ասում է ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Կայքի տեղեկատվությունը կուտակվում է քաղաքացիների կողմից մուտքագրած տվյալների հիման վրա և գրաֆիկների միջոցով ներկայացվում է տեղեկատվության ազատության ոլորտի վիճակագրական պատկերը:

Կայքում արդեն իսկ մուտքագրված 20 ամսվա տվյալների համաձայն (հունվար, 2010թ. – օգոստոս, 2011թ.) ամենադրական արդյունքների տասնյակը գլխավորում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, իսկ բացասական արդյունքների հնգյակում են ՀՀ Արտակարգ իրավճակների նախարարությունը, ՀՀ Ոստիկանությունը, «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն, Աշտարակի քաղաքապետարանն ու Այգեձորի գյուղապետարանը:

Ծրագրի ղեկավար, ԻԱԿ համանախագահ Լիանա Դոյդոյանը ասում է, որ կայքը հանդիսանում է տեղեկատվական և վիճակագրական տվյալների ամբողջացնող աղբյուր:

«Համոզված ենք, որ բոլոր շահագրգիռ անձիք` քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, և հատկապես լրագրողները կներմուծեն իրենց ունեցած հարցումներն ու արձագանքները, որպեսզի ստանանք վիճակագրական տվյալների ամբողջական և առավել իրական պատկեր», – ասում է Լիանա Դոյդոյանը:

Ըստ նրա` կայքում տեղադրված փաստաթղթերի ստույգությունը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ դրանք քաղաքացիներին տրամադրվել են պետական գերատեսչությունների կողմից:

Կայքն ավելի հանրաճանաչ դարձնելու համար պատասխանատուները էջ են բացել նաև սոցիալական ցանցերում:

«Մեր կոչն այն է, որ պաշտոնական մարմիններն էլ մասնակցեն այս գործընթացին, իրենք էլ սկսեն ներմուծել տեղեկատվություն, որը նաև իրենց շահերից է բխում»,- ասում է Լիանա Դոյդոյանը:

Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի կողմից: 

Աղբյուր` JNews.am