Skip to content

Հայ լուսանկարիչների աշխատանքները միջազգային «Ֆոտովիզա» մրցույթում

Լուսանկարների «Ֆոտովիզա» 3-րդ միջազգային  փառատոնի եզրափակչի մասնակիցների շարքում ընդգրկվել են հայ լուսանկարիչների չորս աշխատանքներ: Այս տարի փառատոնը կրում է «Ճանապարհ» խորագիրը:

Մրցույթի հայ մասնակիցներն են Անահիտ Հայրապետյանը («Քեթրինի կյանքի ուղին»), Նազիկ Արմենակյանը («Այլ ճանապարհ»), Հայկ Բիանջյանը («Անհետացող հիշողություններ») և Իննա Մխիթարյանը («Լավ կյանքի ճանապարհին»): Հայկ Բիանջյանը ներկայացված է նաև տեսանյութերի մրցույթում, որտեղ հեղինակել է «Կարմիր շենք» հոլովակը:

Փառատոնին մասնակցում են նաև լուսանկարիչներ Ռուսաստանի, Իտալիայի, Լեհաստանի տարբեր քաղաքներից: Եզրափակիչ անցած աշխատանքները հնարավոր է տեսնել այստեղ:

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը կբացվի Կրասնոդարում հոկտեմբերի 23-ին: Հենց այդ օրը հայտնի կդառնա հաղթողի անունը:

Բոլոր աշխատանքները կհրապարակվեն փառատոնի պաշտոնական կայքում՝ http://www.photovisa.ru:

Փառատոնը կազմակերպել է «ՌՈՍԻԶՈ» պետական թանգարանային կենտրոնը: Փառատոնին աջակցել են «Русский репортер» ամսագիրը և www.photographer.ru կայքը: Գլխավոր հովանավորն է «Газпром трансгаз Краснодар» ընկերությունը:

Աղբյուր: JNews.am