Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այդքան արագ հայտնվում հանրապետության այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել որևէ միջադեպ կամ արտակարգ պատահար: Ոմանք նույնիսկ կատակում են, թե քաղաքում մի քանի Շամշյան կա, մյուսները համոզված են, որ նա սերտ համագործակցում է ոստիկանության հետ: Ինքը` Գագիկը, պարզ պատասխան ունի այս ասեկոսներին. դեպքի վայրում նա հայտնվում է պատահաբար կամ քաղաքացիների օգնությամբ:
Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Միջազգային լրագրության բաժին նա պատահաբար չէր եկել, բայց ուսանողների համար այս հանդիպումը արտակարգ էր: Հայաստանի թիվ մեկ սկանդալային ֆոտոլրագրողին հրավիրել էին հանդիպելու ապագա լրագրողների հետ, ովքեր անթիվ հարցերով փորձում էին պարզել, թե ով է Շամշյանն իրականում:
«Մեծամասնությամբ իմ աղբյուրները սովորական քաղաքացիներն են, ովքեր արտառոց դեպքերի ժամանակ զանգահարում են և երբեմն չեն էլ ներկայանում: Իսկ շատ հաճախ տեսնում եմ շտապօգնության կամ ոստիկանության մեքենան և հետևից գնում, ինձ էլ հարցնում են, թե ինչպես իմացա, ով ասաց»,- ասում է Շամշյանը և նշում, որ լրագրողն իր աղբյուրները երբևէ չպետք է բացահայտի, նույնիսկ խմբագրին կարող է չասել:
Գագիկ Շամշյանը մեծացել է մանկատանը: Թղթակցել սկսել է 16 տարեկանից: Երիտասարդ տարիքում հանդես է եկել Սեփլր (սեփական լրագրություն) կեղծանվամբ, բայց երբ պարզվել է նրա անունը, որոշել է այն ալևս չթաքցնել:

Շամշյանն ասում է, որ բնակվում է վարձով տանը, իսկ իր ունեցած բնակարանը վաճառել է` Երևանի պետական համալսարանի բակում խաչքար տեղադրելու համար` ի հիշատակ արցախյան պատերազմում զոհված լրագրողների, մտավորականների և ուսանողների:
«Այն ժամանակ անընդհատ խաչքարեր էին դնում: Արցախյան պատերազմում մահացել են լրագրողներ, մտավորականներ, ուսանողներ: Ինչու նրանց հիշատակին էլ չլիներ: Ռոմանոյի մոտի խաչքարը իմ դրածն է` տունս վաճառել եմ, ու չեմ էլ փոշմանել, գոնե հետո ինձ կհիշեն»,- ասում Շամշյանը:
Համալսարանում նա սովորել է միայն մեկ տարի, այնուհետև, ինչպես ինքն է ասում, հասկացել է, որ պրակտիկայում ավելի շատ բան է սովորում. «Ընտրեցի քրեական գործերի լուսաբանումը: Երբ պրակտիկա ես անցնում, շատ բան ես հասկանում, իսկ դասի ժամանակ չունես դրա հնարավորությունը»,- ասում է նա:
Շամշյանն իրեն պրոֆեսիոնալ լրագրող չի համարում, ասում է, որ դեռևս շատ բան ունի սովորելու: Իսկ ֆոտոլրագրության որոշ գաղտնիքներ սովորում է ֆոտոլրագրող Գերման Ավագյանից: «Նախկին ու հիմիկվա նյութերիս միջև շատ տարբերություն կա: Այն ժամանակ դիակի նկարը բացեիբաց դնում էի, հիմա ինձ հետ սավան եմ տանում, փակում եմ ու նոր նկարում»:
Արդեն վեց ամիս է, ինչ Շամշյանը նյութեր է տրամադրում նաև հեռուստաալիքներին: «Նյութերս և նկարներս տրամադրում են «Արմենիա» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին, իսկ սովորաբար աշխատում եմ «Առավոտ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի հետ: Բայց եթե ֆինանսական խնդիրներ չունենայի, նյութերը միայն թերթերին կտայի»:
Շամշյանն ասում է, որ գործի մեջ առաջնորդվում է էթիկայի որոշ կանոներով, որոնք երբեք չի խախտի: «Երբեք մարդու անձնականի մեջ չեմ մտնի: Եթե աշխատանքային ժամին է որևէ արտառոց դեպք տեղի ունեցել, ապա կլուսաբանեմ, իսկ աշխատանքային ժամերից հետո դա իմ գործը չէ»:
Ասում է նաև, որ իր ձեռք բերած ցանկացած լուր ստուգում է մի քանի աղբյուրներով և պարտադիր պայման է համարում բոլոր կողմերի կարծիքները ներկայացնելը: «Նույնիսկ երբ վարորդը հարբած վիճակում է լինում, մինչ փորձագետի թուղթը ստանալը ոչինչ չեմ գրում: Եթե անգամ հոտը փչում է բերանից, բժիշկը թուղթը տալիս է, նոր գրում եմ»:
Ի տարբերություն շատ այլ լրագրողների, Շամշյանն այսպես փորձում է իրեն ապահովագրել, որպեսզի անտեղի չհայտնվի դատական քաշքշուքների մեջ: Բայց դատարանից էլ չի խուսափում և իր գրածների համար պատրաստ է պատասխան տալ: Սպառնալիքներից էլ նա զերծ չէ. «Եթե սպառնալիք է լինում, միանգամից լուսաբանում եմ, իսկ եթե բացատրում են` ինչու չգրեմ, չեմ գրում: Մի բան հաստատ է` իմ մոտ կադր չի ջնջվում` արխիվ է գնում, բայց չեմ լուսաբանում: Գումար էլ են առաջարկում, էն էլ ինչ թվեր»:
Շամշյանը նշում է, որ բազմաթիվ լրատվական կայքեր և հեռուստաընկերություններ իր նյութերն օգտագործում են առանց հղում կատարելու, որոնց դատի չի տալիս ժամանակի սղության պատճառով, մյուս կղմից էլ վստահ չէ, որ Հայաստանում կպաշտպանեն հեղինակային իրավունքները:
«Շատ կայքեր էլ կան, որ գրում են «Գագիկ Շամշյանը մեզ հայտնեց», զանգում եմ, ասում, որ ես էդպիսի բան չեմ ասել: Կամ նկարներ են տեղադրում, որոնք ես չեմ նկարել, և կրկին իմ անունը գրում: Ասածներիս 70 տոկոսին մարդիկ հավատում են, իսկ իրենք սխալ բան են գրում: Առաջարկում եմ իրենց կայքերը փոխել Gagikshamshyan.am անունով»,- կատակով նշում է ֆոտոլրագրողը:
Ըստ Շամշյանի` իր նյութերով շատ անգամ օգնել է ոստիկանությանը. լուսանկարների միջոցով բազմաթիվ կարևոր հանցանշաններ են գտնվել, իսկ կադրերի շնորհիվ անմեղ մարդուն ազատել են կալանքից:
«Պապաները ասում են իրենց էրեխեքին «Շամշյանը նկարել ա, զգույշ էղի` մի բան չլինի, նույն օրը չընկնես»: Այսինքն էս առումով էլ մի օգուտ տվել եմ: Շատ դեպքերում էլ լրագրողի աշխատանքը խոչընդոտողը զանգում է ու խնդրում իրեն օգնել` նեղն է ընկնում»:
Իր նյութերի ընտրությունը` վթարներ, ինքնասպանություններ, դժբախտ պատահարներ, կապում է մարդկանց հետաքրքրության հետ: «Ես նյութը հրապարակելիս մոնիտորինգ եմ անում: Հանրությունը արտակարգ պատահարներով ավելի է հետաքրքրվում: Օրինակ, երբ Ժերար Դեպարդյեն եկել էր Հայաստան, առաջինը ես եմ նրա հետ հարցազրույց ունեցել: Այդ նյութը հավաքել էր մոտ 2600 դիտող, իսկ նույն օրը տեղադրած Ծառուկյանի թիկնապահի մահվան մասին լուրը` 80 000-ից ավել: Ինձ համար ավելի լավ էր մարդիկ դիտեին Դեպարդյեին ու խոսեին այն մասին, որ ես առաջինն եմ հարցազրույց վերցրել նրանից»:
Նյութի հեղինակ Անի Գաբրիելյանը ԵՊԼՀ-ի Միջազգային լրագրության բաժնի ուսանող է:
Աղբյուր` JNews.am