«Ես մի տեսահոլովակ նկարեցի, և կարծես հրաշք տեղի ունեցավ: Ահա թե ինչպես եմ սկսել լրագրողի իմ կարիերան` նկարահանելով հասարակությանը հուզող խնդիրները»,- ասում է ամերիկացի լրագրող և վավերագրական ֆիլմերի հեղինակ Ջոն Ալպերտն, ով հոկտեմբեռի 13-ին հանդիպման էր եկել Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լրագրության բաժնի ուսանողության հետ:
Ջոն Ալպերտը, ով իր երկարամյա լրագրողական կարիերայի ընթացքում առիթ է ունեցել բացառիկ հարցազրույց վերցնել Սադամ Հուսեյնից և Ֆիդել Կաստրոյից, Հայաստան է ժամանել «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` «Ինտերնյուս» կազմակերպության հրավերով և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
Փորձառու լրագրողը ապագա լրագրողներին պատմեց իր կյանքի արտառոց, վտանգավոր և զավեշտալի դեպքերից և ցուցադրեց հատվածներ իր տեսանյութերից, որոնք ժամանակին ցուցադրել են ամերիկյան NBC, PBS և HBO հեռուստաընկերությունները:
«Ես լրագրություն չեմ սովորել: Դա նույնն է, երբ ասում են, որ պետք է բժիշկ դառնաս, և դանակը ձեռքդ են տալիս: Իմ դեպքում դա տեսախցիկն էր», – ասում է նա: Ալպերտը աշխատել է տաքսու վարորդ և լրագրող դառնալու ոչ մի մտադրություն անգամ չի ունեցել: Սակայն տեսախցիկն առաջին անգամ ձեռքը վերցնելով` հասկացել է, որ այս սարքը լինելու է իր կյանքի անբաժան ընկերը:

Վիետնամ, Կուբա, նախկին ԽՍՀՄ, Չինաստան, Նիկարագուա, Ֆիլիպիններ, Կորեա. սա այն երկրների ոչ ամբողջական ցանկն է, որտեղ Ալպերտը հայտնվում էր իր տեսախցիկով, երբ տեղի էին ունենում պատմական և շրջադարձային իրադարձություններ: Արդյունքում իր վավերագրական աշխատանքների համար նա 15 անգամ արժանացել է «Էմմի» և երեք անգամ` «ԴյուՊոն Քոլումբիա» մրցանակների:
«Եթե նպատակ ունես, դառնում ես աշխարհի ամենաքաջ մարդը, քանի որ հասկանում ես, որ պարտականություն ունես քո երկրի և հանրության առաջ: Պետք է հիշել, որ լրագրողը հասարակության աչքերը, ականջներն ու գիտակցությունն է և կարող է փոխել ամեն ինչ»,- ասում է Ջոնը:
Նրա մասնագիտական գործունեության ընթացքում շատ են եղել կյանքին սպառնացող իրավիճակներ, սակայն Ջոնի զենքը միայն տեսախցիկն է եղել:
«Լրագրողը երբեք չպետք է որևէ զենք կրի իր հետ: Իմ զենքն իմ տեսախցիկն է, և ես դրանով կարող եմ հաղթել ցանկացած մարտում: Իմ աշխատանքով փորձում եմ վերջ տալ մահվանը, այլ ոչ թե որևէ մեկին սպանել: Լրագրողները պայքարում են խաղաղության համար, և այդ հնարավորությունն ունենալը հիասքանչ է»,- նշում է 63-ամյա Ալպերտը:
Իր խիզախ, վտանգավոր բացահայտումների պատճառով Ալպերտին հեռացրել են Հանրային հեռուստատեսությունից, ապա զրկել նաև մասնավոր հեռուստատեսությունում աշխատելուց: Հաճախ Ալպերտին լքել է իր ստեղծագործական խումբը` նրան թողնելով միայնակ:
«Երբեմն թվում է` այս կամ այն վայրում մնալու այլևս պատճառ չկա, սակայն ինչ-որ բան հուշում է, որ պետք է մնալ: Պետք է ներսիդ կրակը զգաս, ներսում կիրք ունենաս և դրա շնորհիվ մարդկանց ճշմարտությունը հայտնես, փոխես ամեն ինչ»:
Ալպերտի կարծիքով լրագրողին անհրաժեշտ է երկու կարևոր աշխատանք կատարել. տեղեկությունը գտնել ու հավաքել և դրանք մարդկանց ցուցադրել:
Նա խոստովանում է, որ իր ռեպորտաժների մատուցման ձևը ժամանակի ընթացքում փոքր-ինչ փոփոխել է` դրանք ավելի ազդեցիկ և հավաստի դարձնելու համար:
«Ինձնից չորս տարի պահանջվեց հասկանալու համար, որ պետք չէ կադրի մեջ անընդհատ երևալ ու խոսել: Կարելի է կադրեր նկարել և տեսանյութ ստանալ միայն ձայնս հնչեցնելով: Շատ լրագրողներ տանել չեն կարողանում այս աշխատաոճը, բայց ես ընտրել եմ այդ ոճը»,- ասում է նա:
Այս փոփոխության պատճառով նրա գործընկերներից ոմանք սկսեցին պնդել, որ Ալպերտի ռեպորտաժներն իրական չեն: «Դե դրանք այն մարդիկ էին, ովքեր պատերազմի դաշտի փոխարեն նախընտրում են հյուրանոցում մնալ»:
Ջոն Ալպերտի կարծիքով լրագրողը ցանկացած ծրագիր սկսելուց առաջ ինքն իրեն պետք է հարցնի` արդյոք ի՞նչ կարող է փոխել դրա միջոցով: Շատ հաճախ պետք չէ լրագրող ներկայանալ, երբեմն էլ պետք է օգտագործել թաքնված տեսախցիկ` կախված նրանից, թե ինչով կարող է դա հասարակությանը օգնել:
«Ընդհանրապես, երբ հասարակական տրանսպորտում որևէ մեկը նստում է կողքիդ և փորձում է խոսել, խնդրում ես, որ քեզ հանգիստ թողնեն: Սակայն նրա հետ զրուցելը լրագրողի աշխատանքն է` ներխուժել այլ մարդկանց անձնական տարածք: Եթե անմիջապես տեղեկացնում ես, որ լրագրող ես, քեզ անհրաժեշտ տեղեկությունը դժվար թե ստանաս»:
Հայաստանում մեկշաբաթյա այցելության ընթացքում Ալպերտը հանդիպումներ է ունենալու բուհերի ուսանողների և լրագրողների հետ: Նա Հայաստանում առաջին անգամ է և խոստովանեց, որ ունի մի հայ ընկեր, ում հետ Նյու Յորքում հոկեյ է խաղում:
Առաջիկա մեկ տարվա ընթացքում «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում Հայաստան կայցելեն ևս չորս հայտնի և փորձառու լրագրողներ:
Աղբյուր` JNews.am