Skip to content

Նոր ղեկավար Արմենպրեսում

Հայաստանի ամենահին լրատվական գործակալության` «Արմենպրես»-ի արդեն նախկին տնօրեն Հրայր Զորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: News.am-ի թղթակցի հետ զրույցում Զորյանը հայտնել է, որ դիմում է գրել կառույցը ղեկավարելու 11 տարին լրանալու օրը` հոկտեմբերի 20-ին, և որ այժմ այլ աշխատանքի անցնելու ժամանակն է:

Դեռ հոկտեմբերի 5-ին «Արմենպրես»-ի ղեկավարի վերաբերյալ անդրադարձ կար Hraparak.am լրատվական կայքում: «Ես ապշած եմ այդ նամակի վրա» խորագրով հոդվածում ներկայացված էր «Արմենպրեսի» նախկին և ներկա աշխատակիցների բաց նամակը, որտեղ նրանք դժգոհություն են հայտնում իրենց ղեկավարից, և վերջինիս պարզաբանումները այդ կապակցությամբ:

Նամակում աշխատակիցները մասնավորապես դժգոհում են ցածր աշխատավարձերից, կադրային կրճատումներից, տնօրենի կողմից արհամարհական ու անմարդկային վերաբերմունքից, որին ի պատասխան Հրայր Զորյանը Hraparak.am-ի թղթակցին ասել էր.

[[wysiwyg_imageupload:134:height=221,width=300]]«Եթե խոսքը գնում է մարդկանց մասին, որոնք ուսանողական նստարանից եկել են այստեղ և տարիների ընթացքում հասել են մինչեւ տնօրենի տեղակալ և հետո հանկարծ հետին թվով որոշել են, որ իրենց մոտ այստեղ անմարդկային վերաբերմունք էր, ինձ համար սա մարդկայնորեն և պրոֆեսիոնալ առումով անհասկանալի է»:

«Արմենպրես»-ի նոր ղեկավար է նշանակվել Արամ Անանյանը, ով 2009 թ-ից ՀՀ վարչապետի տեղեկատվության հարցերով օգնականն է:

31-ամյա Արամ Անանյանը պատմական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2008-2009 թթ. եղել է ՀՀ նախագահի ռեֆերենտ: Արամ Անանյանը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որդին է: 

Աղբյուր` JNews.am