Նոյեմբրի 23-ին Բաքվի հիվանդանոցներից մեկում մահացել է ադրբեջանցի գրող և լրագրող Ռաֆիկ Թագին, ով դրանից չորս օր առաջ ենթարկվել էր հարձակման և ստացել դանակի բազմակի հարվածներ: 61-ամյա Թագին հայտնի էր իսլամը քննադատող իր հրապարակումներով: Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած հարձակումից հետո, Թագիին վիրահատել էին` հեռացնելով փայծախը, սակայն բժիշկները հայտարարում էին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Մահվանից մեկ ժամ առաջ Թագին խոսել էր «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ` ասելով, որ ապաքինվում է: «Իմ վիճակը ծանր, բայց կայուն է, և լավ է, որ չի վատթարանում»,- ասել էր նա:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում գրողը չէր բացառել, որ իր նկատմամբ հարձակումն իրականացվել է Իրանի վերաբերյալ վերջերս հրապարակած մի հոդվածի պատճառով։ «Իրանն ու գլոբալիզացիայի անխուսափելիությունը» վերնագրված այդ հոդվածում ադրբեջանցի հրապարակախոսը խստորեն քննադատել էր Ահմադինեժադի կառավարությանը և անհանդուրժող որակել Թեհրանի արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Սա, սակայն, Թագիի միակ վիճահարույց հոդվածը չէ։
Ավելի վաղ իր ազատամիտ հայացքների համար Թագին հետապնդումների էր ենթարկվել սեփական իշխանությունների ու գրչակից ընկերների կողմից. Ադրբեջանի գրողների միությունը 16-ամյա անդամակցությունից հետո նրան հեռացրել էր միությունից, Բաքվի դատարանն էլ 2007թ-ին երեք տարվա ազատազրկման էր դատապարտել՝ իսլամի և Մուհամեդ մարգարեի հասցեին արված քննադատական արտահայտությունների համար։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բողոքներից հետո Իլհամ Ալիևը նրան ներում էր շնորհել, սակայն դրանով գրողի նկատմամբ հետապնդումները չէին դադարել։
Աղբյուր` RFE/RL