Skip to content

Հաշմանդամության խնդիրները լավագույնս լուսաբանող լրագրողները պարգևատրվեցին

Դեկտեմբերի 9-ին կայացավ «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 9-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթը կազմակերպում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները:

Ըստ նրանց` նյութերը պետք է ներկայացնեին հաշմանդամության խնդիրները, այդ խնդիրները հաղթահարող դրական օրինակներ, որոնք նպաստում են հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը: Նյութերը նաև պետք է պահպանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց նկարահանվելու և ձայնագրվելու էթիկան:

Այս տարի «Արևածաղիկ» խորագրով լրագրողական մրցույթին մասնակցել էր 44 լրագրող Երևանից և հանրապետության մարզերից: Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 60 աշխատանք, որոնցից 40-ը եղել են տպագիր, 5-ը ռադիո և 15-ը հեռուստատեսային նյութեր:

«Լավագույն տեսանյութ» անվանակարգում 1-ին մրցանակին արժանացել է  «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Լիանա Մինասյանը, 2-րդ մրցանակը շնորհվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանին, իսկ 3-րդ մրցանակը` «Ար» հեռուստաընկերության լրագրող Արմինե Օլեյանին:

Այս անգամ «Լավագույն տպագիր նյութ» անվանակարգում 1-ին մրցանակ չի շնորհվել, 2-րդ մրցանակին արժանացել է Արփի Մաղաքյանը` Haynews.am լրատվական կայքից, իսկ 3-րդ մրցանակին` Փառանձեմ Հովհաննիսյանը` Medialab.am լրատվական կայքից:

«Լավագույն ռադիոնյութ» անվանակարգում ևս մրցանակներ չեն շնորհվել:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Աննա Հայրապետյանը, «Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանը և Haynews.am լրատվական կայքից Մանե Գրիգորյանը արժանացել են խրախուսական մրցանակների:

Հատուկ մրցանակը շնորհվել է Մերի Ալեքսանյանին` Hra.am առցանց պարբերականում զետեղված «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը» նյութի համար:

Մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամության խնդիրները պարբերաբար լուսաբանելու համար շնորհակալագիր է հանձնել «Առավոտ» օրաթերթին:

Աղբյուր` JNews.am