Skip to content

Չհեռանալու պայմանով. լրագրող Հայկ Գևորգյանին ազատ արձակեցին կալանքից

Փետրվարի 6-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը ազատ արձակվեց կալանավայրից: Նրա ազատումից ժամեր առաջ,  Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը լրագրողներին փոխանցել էր, որ Գևորգյանի ազատումը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պայմանավորված է քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ընդունած որոշմամբ:

«Դատախազի նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Հայկը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել եւ ունի մշտական բնակության վայր։ Ուստի եւ դատախազի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին», – ասել էր Տռուզյանը:

Լրագրող Հայկ Գևորգյանին ձերբակալել էին երեք օր առաջ` փետրվարի 3-ին, ավտոմեքենայի շահագործման կանոնները խախտելու և դրա հետևանքով մարդու առողջությանը անզգուշությամբ վնաս պատճառելու մեղադրանքով: Համաձայն Հայաստանի Ոստիկանության տարածած հաղորդագրության, հունվարի 23-ից Հայկ Գևորգյանը հետախուզման մեջ է եղել: Սակայն Հայկի ընտանիքի անդամների և գործընկերների հավաստիացմամբ, լրագրողը չի իմացել այդ մասին և սովորականի պես կատարել է իր մասնագիտական պարտականությունները: 

Դեպքի առնչությամբ մի շարք լրագրողական հասարակական կազմակերպություններ իրենց վրդովմունքն էին հայտնել և պահանջել անհապաղ ազատ արձակել լրագրողին:

 Աղբյուր` JNews.am