Skip to content

Փնտրվում է կամավոր

«Լրագրողներ հանուն ապագայի»(ԼՀԱ) հասարակական կազմակերպությանն անհրաժեշտ է երիտասարդ կամավոր` կազմակերպության նախաձեռնություններում ակտիվ ներգրավվելու նպատակով:

Ո՞վ կարող է դիմել

Մենք փնտրում ենք ակտիվ, նախաձեռնող, անմիջական, շփվող ուսանողի (ցանկալի է բարձր կուրսերի), ով կունենա սոցիալական ցանցերից օգտվելու որոշակի փորձ և հմտություններ, գրագետ կտիրապետի հայերեն և անգլերեն լեզուներին: Իսկ մուլտիմեդիա գործիքներին տիրապետելու հմտությունները կդիտվի որպես առավելություն:

Ի՞նչ կտա կամավորությունը

Եթե դուք ձեր ապագան տեսնում եք լրագրության, հանրային իրազեկվածության և ինովացիոն տեխնոլոգիաների ասպարեզներում, ապա, մեզ հետ համագործակցելով, դուք կստանաք լայն հնարավորություն գործնականում փորձել ձեր կարողությունները` մասնակցելով բազմաթիվ հետաքրքիր միջոցառումների, անձամբ լուսաբանելով և/կամ աջակցելով նման միջոցառումների կազմակերպմանը: Ոլորտի լավագույն մասնագետներից հնարավորություն կունենաք ստանալ խորհրդատվություն, նոր գիտելիք, հմտություն և փորձ: Ձեռք կբերեք բազմաթիվ նոր գործընկերներ և ճանաչված կլինեք տվյալ ոլորտներում: Համոզված եղեք, որ Ձեր կենսագրականում առկա կամավորական գործունեությունը ԼՀԱ-ում իր դրական ազդեցությունը կունենա հետագայում ուսման կամ աշխատանքի տեղավորման հարցում: Կամավորական աշխատանքի ավարտին դուք կստանաք բնութագիր` ԼՀԱ ղեկավարության կողմից:

Որքա՞ն ժամանակ է ծախսելու և ի՞նչ է անելու կամավորը…

Կամավորը պետք է օրական 2-3 ժամ գտնվի կազմակերպությունում` կատարելով ԼՀԱ ղեկավարի հանձնարարությունները, հետևի լրահոսին, օժանդակի միջոցառումների կազմակերպմանը, անհրաժեշտության դեպքում մասնակցի Երևանում կամ դրանից դուրս կազմակերպվող միջոցառումներին: Կամավորական աշխատանքի տևողությունը՝ 3-ից 6 ամիս:

Ինչպե՞ս դիմել…

Ցանկացողները կարող են իրենց կենսագրականը (CV), 200 բառից բաղկացած հիմնավորումը (անգլերեն կամ հայերեն) և, առկայության դեպքում, իրենց պատրաստած մեդիա նյութերի հղումներն ուղարկել [email protected] էլ. հասցեին` նամակի անվանում (subject) հատվածում նշելով Volunteer:

Հայտերը ուղարկելու վերջնաժամկետն է` 2017 թի ապրիլի 7-ը:  

Ուշադրություն. Կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:

Լավագույն մաղթանքներով՝

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ