Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի մոտ «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու և ավելի վաղ` հունիսի 24-ին ոստիկանների կողմից «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու փաստերին Հատուկ քննչական ծառայության ցուցաբերած վերաբերմունքի մասին։ Ստորև ներկայացվում է ամբողջական հայտարարությունը.
«Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմի բացակայության հիմնավորմամբ որոշել է մերժել քրեական գործի հարուցումը Ազգային ժողովի մուտքի մոտ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպի առիթով, երբ խորհրդարանի անվտանգության ծառայության ղեկավարը խոչընդոտել էր «Ա1+» հեռուստաընկերության թղթակից Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։ Իսկ ավելի վաղ, հունիսի 24-ին, ՀՔԾ-ն կարճեց քրեական գործը՝ կապված ոստիկանների կողմից «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու հետ։ Փաստերի այս տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ ամենայն հավանականությամբ անհետևանք կմնան նաև սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած՝ Ղազախստանի հայ համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանի և նրան ուղեկցողների բռնարարքները «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի նկատմամբ։

Ըստ էութան, մեզանում ձևավորվում է արատավոր ավանդույթ. լրագրողների գործունեության խոչընդոտման կամ նրանց նկատմամբ բռնութան մասին հաղորդում ստանալուց հետո ՀՀ դատախազությունը հանձնարարում է ՀՔԾ-ին՝ զբաղվել միջադեպով, իսկ վերջինս կոծկում է գործը՝ ստանդարտ «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ բռնության ու խոչընդոտման փաստերը նկարահանված և տեղադրված են համացանցում, բազմաթիվ ԶԼՄ-ներում։
Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ ՀՔԾ-ի նման գործելակերպը խիստ դատապարտելի է և վտանգավոր. այդ կառույցը փաստորեն իր պաշտպանության տակ է առնում բռնություններ իրականացնողներին` խորացնելով հիասթափությունն ու անվստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ։
Մենք պահանջում ենք.
– Հատուկ քննչական ծառայության ղեկավարությունից՝ միջոցներ ձեռնարկել վերոհիշյալ փաստերի վերաբերյալ կայացրած որոշումների վերանայման համար և պատասխանատվության ենթարկել անաչառություն ու արհեստավարժություն չցուցաբերած քննիչներին,
– ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել ՀՔԾ-ի գործողությունների և կայացրած որոշումների նկատմամբ և ապահովել լրագրողների դեմ ուղղված բռնարարքների ու մասնագիտական գործունեության խոչըդոտումների յուրաքանչյուր փաստի մանրակրկիտ հետաքննում՝ մեղավորներին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու համար,
-ՀՀ ղեկավարությունից՝ խստագույնս պահանջել իրավապահ մարմիններից՝ կասեցնել թափ հավաքող անպատժելիության շքերթը մեր երկրում»։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ