Վանա կատուներն արդեն վեց տարուց ավել է, ինչ բնակվում են Երևանում: Չնայած այն հանգամանքին՝ որ կատուների այս տեսակն արգելվում է դուրս բերել Թուրքիայի սահմաններից՝ Վանա կատուները բնակվում են այլ երկրներում ևս: Սա հետևանք է պատմական իրականության. երբ հայերը վտարվել են իրենց բնակավայրից, վերցնելով իրենց ունեցվածքը կամ պարզապես այն, ինչ կարող էին, տարել են նաև Վանա կատուներին:
Այս կատուներին այժմ կարելի է հանդիպել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Սրանք բնակվում են տերերի բակերում, ունեն սպիտակ գույն, աչքերը՝ պղնձագույն, մուգ կանաչ կամ երկնագույն են: Մազածածկը խիտ է, մեջքի հատվածում՝ կարճ, որովայնի հատվածում՝ երկար, որը լողալուց հետո ամբողջովին ծածկում է կատվի մեջքը՝ չթողնելով որ մրսի: Որձերի մոտ՝ վզի շրջանում, կա օղակաձև մազածածկ: Առջևի թաթերը երկար են, ինչը օգնում է նրանց չթրջվել ջուրը մտնելիս: Սա Վանի կլիմային հարմարվածության հետևանք է: Վանա կատուն ի սկզբանե վայրի է եղել, այդ պատճառով էլ սիրում է թարմ ձուկ:

Ենթադրվում է, որ Վանյուշան առաջին Վանա կատուն է Երևանում: Կատվի տերը՝ Գայանե Ավետիսյանը, Դավթաշենում գտնվող կենդանիների խանութում վաճառող է: Վանյուշայի զուգընկերոջ՝ Տաթոյի Հայաստան բերվելու մասին պատմում է. «Ես Հայաստան եմ եկել մոտ տասներեք տարի առաջ, ինձ հետ բերել եմ Վանյուշային: Մենք էգ չունեինք: Երևի հինգ տարի առաջ մի տղա գնաց Թուրքիա՝ առևտուր անելու, հետը մի ձագ բերեց Ստամբուլից: Բերել է ապօրինի ձևով՝ առանց փաստաթղթերի, դուխու տուփի մեջ: Տղան ուղղակի գիտեր, որ սիրուն սպիտակ կատու է: Կատվի աչքերի գույնը դեռ փոխված չէր: Սկզբից մոխրագույն էր, հետո սկսեց մի աչքի գույնը մգանալ, մյուսինը՝ բացվել»:
Գայանեն ասում է նաև, որ Հայաստան բերելու ճանապարհին վնասվել է էգ կատվի ոտքը, հետո ապաքինվել է, սակայն հետքը
դեռ պահպանվում է: Թուրքիայից բերող մարդը կատվին անվճար տվել է խանութի տերերին՝ բազմացման նպատակով:[[wysiwyg_imageupload:26:]]
Կենդանիների խանութում գրանցում են բոլոր վաճառված կենդանիներին, սակայն անձնագրեր չեն տալիս. «Արտասահման տանելու ժամանակ շատ դժվար է: Եթե տանում են՝ մենք տալիս ենք ձագ, որը դեռ աչքերի գույնը չի փոխել, և գրում ենք խառնուրդ: Իրենք անցկացնում են, հետո, երբ Վանա կատուն մեծանում է, աչքերի գույնը փոխում է, չեն կարողանում այնտեղ չտալ էդ թուղթը, որ ինքը Վանա կատու է»:
Տերերը որձ կատվին այժմ տեղափոխել են գյուղ, քանի որ գողության դեպքեր են եղել: Գողացել են մի գնորդից: Գողերը, օգտվելով կատվի ձագերի նախասիրություններից, նրանց տվել են ձուկ, խեցգետին: Կերակրի հետքերը տերերը հաջորդ օրը գտել են բնակարանի լուսամուտի մոտ:
«Շատ եմ հետաքրքրվել Վանա կատուներով: Սկզբում կատու չէի սիրում, հետո, երբ տեսա Վանա կատվին, իսկականից իմ առաջին սերը եղավ: Տեսել եմ պարսկական, սիբիրյան կատուներ, բայց Վանա կատվի նման գաղտնիքովը չկա: Վանա կատուները շատ հավատարիմ են, ընտրում են միայն մի որձ: Եթե փորձես այլ որձի հետ զուգակցել, նրանք պարզապես կկռվեն: Շատ խանդոտ են, միայն տիրոջն են թույլ տալիս խաղալ իրենց հետ»:
Վանա կատուն, ի տարբերություն այլ տեսակների, ունենում է կենտ թվով ձագ՝ երեք, հինգ հատ: Ձագերը ամբողջապես սպիտակ չեն ծնվում՝ ունենում են շեկ փոքրիկ մազածածկ, որը մեծանալու հետ ամբողջովին անհետանում է: Մազածածկը լինում է սիմետրիկ՝ վզին, ոտքերին, ականջներին:
Վանա կատուների ցեղում մայրիշխանություն է: Որձերը նստում են իրենց բներում, էգերը գնում են կեր հայթայթելու, բերում, որձին ցույց են տալիս, եթե հավանի՝ ուտում է, իսկ չհավանելու կամ կուշտ լինելու դեպքում էգն այն տալիս է ձագերին կամ ինքն է ուտում:
Վանա կատուն շատ լավ հարմարվել է Երևանի կլիմային: Ապրում է մոտ քսան տարի, սիրում է կենդանի սնունդ: Այս կատվի միակ թերությունն այն է, որ տարվա մեջ երկու անգամ ամբողջովին մազաթափվում է: Սակայն կատվի իրական սիրահարներին դա չի վախեցնում:
Նկարները՝ հեղինակի
Աղբյուր՝ JNews.am