Skip to content

Սրբադասում՝ 100 տարի անց

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Սրբադասման հիմնական միջոցառումները տեղի են ունենալու ապրիլի 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Մինչ Սրբադասման բուն արարողակարգը՝ ապրիլի 22-ի երեկոյան, Մայր տաճարում տեղի է ունենալու Հսկման արարողություն՝ Աղոթք, որով սկսում է սրբադասումը: Հսկմանը ներկա են լինելու քույր եկեղեցիների ներկայացուցիչները և հավատացյալ ժողովուրդը: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մարզային եկեղեցիներում պատարագներ են կազմակերպվելու, սակայն բուն գործընթացը տեղի է ունենալու Մայր Աթոռում:

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ բաց խորանի առջև, տեղի կունենա Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: Այն կավարտվի խորհրդանշական րոպեին՝ 19:15-ին, և Մայր Աթոռում ու աշխարհում սփռված բոլոր հայկական եկեղեցիներում միաժամանակ 100 անգամ կհնչեցվեն զանգերը, որից հետո կազդարարվի լռության րոպե: Զանգերը ղողանջելու են աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում, բացի Կոնստանդնուպոլսի եկեղեցիներից:

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Սրբադասման հիմնական միջոցառումները տեղի են ունենալու ապրիլի 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Մինչ Սրբադասման բուն արարողակարգը՝ ապրիլի 22-ի երեկոյան, Մայր տաճարում տեղի է ունենալու Հսկման արարողություն՝ Աղոթք, որով սկսում է սրբադասումը: Հսկմանը ներկա են լինելու քույր եկեղեցիների ներկայացուցիչները և հավատացյալ ժողովուրդը: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մարզային եկեղեցիներում պատարագներ են կազմակերպվելու, սակայն բուն գործընթացը տեղի է ունենալու Մայր Աթոռում:

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ բաց խորանի առջև, տեղի կունենա Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: Այն կավարտվի խորհրդանշական րոպեին՝ 19:15-ին, և Մայր Աթոռում ու աշխարհում սփռված բոլոր հայկական եկեղեցիներում միաժամանակ 100 անգամ կհնչեցվեն զանգերը, որից հետո կազդարարվի լռության րոպե: Զանգերը ղողանջելու են աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում, բացի Կոնստանդնուպոլսի եկեղեցիներից:

Ապրիլի 22-ին Մայր Աթոռում սկսելու է միջազգային համաժողով «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» վերտառությամբ, որը կունենա շուրջ 500 մասնակից ամբողջ աշխարհից՝ քաղաքական, հասարակական, հոգևոր գործիչներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ, լրագրողներ, կենտրոնական լրատվամիջոցների խմբագիրներ: Ֆորումի շրջանակներում տեղի է ունենալու նաև քրիստոնյա այլ եկեղեցիների շուրջ 80 ներկայացուցիչների նիստ՝ «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանություն հանցագործության», որը վերաբերում է թե՛ Հայոց ցեղասպանությանը, թե՛ ընդհանրապես մարդու կյանքի դեմ որևէ հանցագործության: Ապրիլի 24-ի առավոտյան Ծիծեռնակաբերդում կլինի ոգեկոչման հանդիսավոր արարողությունը: Սրբադասումից հետո կատարվելու է հիշատակի կանոն՝ մասնավոր աղոթքներով և շարականով:

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունն աննախադեպ իրադարձություն է, որը շուտով կարձանագրվի պատմության էջերում և որին ականատես կլինի աշխարևը: Հայ առաքելական եկեղեցու կողմից հռչակված վերջին սուրբը Մովսես 3-րդ Տաթևացի հայրապետն էր և, շուրջ 400 տարվա դադարից հետո, ՀԱԵ եպիսկոպոսաց ժողովի որոշմամբ սրբադասման արարողությունը նորից վերածնվում է:

Այս տեղեկությունները քաղել ենք Մայր Աթոռի կազմակերպած մամուլի ասուլիսից, որի ժամանակ սրբադասման արարողակարգի մանրամասների, սրբադասման նշանակության, հետևանքների և այլ հարցերի շուրջ խոսեցին Սրբադասման արարողության և ոգեկոչման ապրիլյան միջոցառումների կազմակերպիչ, հանձնախմբի նախագահ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և հանձնախմբի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սրբադասման արարողության կարևորագույն նպատակն է մարդկության դեմ գործած Ցեղասպանության հանցագործությունը դատապարտելով՝ կանխարգելել այսօր էլ աշխարհում ընթացող մարդկային կյանքի դեմ հանցագործությունները:

Ըստ Նաթան արքեպիսկոպոսի՝ սրբադասումն ունի նաև հսկայական հոգեբանական նշանակություն առաջին հերթին մեզ համար: Մենք զգում ենք, հավատում ենք, ընդունում ենք, մենք այլևս ոչ թե ողբում ենք զոհերի կորուստը, այլ խնդրում ենք նրանց բարեխոսությունը: Մեկ դար անց հայ ժողովուրդը պետք է առաջ շարժվի՝ վերացնելով ցեղասպանվածի հոգեվիճակը և աշխարհին ներկայանա որպես հզոր ազգ: «Հայ ժողովուրդը վաղուց ի վեր դուրս է եկել այդ մովսիսյան անապատից, վերագտել ինքն իրեն, և մենք այսօր աշխարհում ապրում ենք ոչ թե որպես վերապրուկ, այլ լիարժեք ազգ, և ժամանակն է այս իրողությունը ևս մեկ անգամ հստակեցնել արդեն սրբադասումով»,-նշեց Սրբազանը:

Եկեղեցու այս քայլն արժանացել է բազմաթիվ իրարամերժ կարծիքների, շատ քաղաքագետներ, հայագետներ արտահայտել են հակասական մոտեցումներ: Կարծիքներից մեկն այն է, որ սրբադասում կատարելով, եկեղեցին Եղեռնին տալիս է ավելի կրոնական բնույթ, մի կողմ դնելով էթնիկականը, որն այսօր մեր քաղաքական դաշտում ավելի է շեշտվում, քանի որ մարդիկ զոհվել են իրենց հայ լինելու պատճառով: Պարզաբանելով՝ Բագրատ սրբազանը նշեց, որ եկեղեցու այս քայլն ամենևին կապ չունի քաղաքականության հետ, որ սա որևէ կերպ չի կարող ազդել Ցեղասպանության ընդունման կամ ժխտման վրա, քանի որ եկեղեցին առաջին հերթին կատարում է իր կողմից առաջադրվածը: Մարդիկ նահատակվել են ինչպես իրենց ազգության, այնպես էլ կրոնի համար: Դա են վկայում ներկայումս Թուրքիայում ապրող միլիոնավոր կրոնափոխ հայերը, ուստի եկեղեցին կատարում է իր բաժանված գործառույթը հոգևոր դաշտի մեջ` չմոռանալով պահանջատիրության մասին: Հենց սրբադասումն ինքնին պատճառ է նաև պահանջատիրությունը խորացնելու՝ առանց եկեղեցու կողմից քաղաքականացնելու:

Ըստ Հայ առաքելական եկեղեցու՝ սուրբ կարող է լինել քրիստոնյա հավատավոր մարդը, նա ով իր ներդրումն է ունեցել հավատքի մեջ կամ զոհվել հանուն հավատքի: Սրբադասվող մարդու կյանքը պետք է լինի բացառիկ սրբության օրինակ: Հրաշագործության հատկությունը թե՛ իր կենդանության օրոք, թե՛ մահվանից հետո, ինչպես նաև ուղղափառ հավատքի քարոզչությունը, նույնպես անհրաժեշտ պայման են: Հավատավոր է այն մարդը, ով կյանքի բոլոր երևույթների մեջ՝ լինի դա հաջողություն, թե ձախորդություն, հավատում է, որ «Տերը տվեց, Տերը առավ, օրհնյալ է Իր կամքը»: Մեկ այլ հակասական կարծիք է այն, թե արդյո՞ք կարող է սրբադասվել 1.5 մլն մարդ, որոնց անուններն իսկ անհայտ են: Սրբազանը նշեց, որ 2006 թվականից կազմված հանձնաժողովը, հարցի արծածմամբ, ի վերջո եկավ այն եզրահանգման, որ սրբադասումը պետք է տեղի ունենա ոչ թե անհատական կերպով, այլ պետք է կրի հավաքական բնույթ, որի փորձառությունը եկեղեցին արդեն ունի: Դրա օրինակներն են Բեթղեհեմի մանուկների նահատակությունը Տիրոջ ծննդի ժամանակ, Հնից և նորոց, հայտից և անհայտից սրբերի խումբը, որոնք անհայտ են, չկա թիվ, անուն և այլն: Եղեռնի զոհերի սրբադասման դեպքում էլ չի նշվելու կոնկրետ թիվ, չեն նշվելու նահատակների անուններ: Առանձին հարց է լինելու նաև հանձնաժողովի կողմից ևս մեկ անգամ քննարկման դնել հայտնի մարդկանց վկայությամբ հավատքի կամ հայրենիքի համար զոհվելը: Քննվելու է նաև Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցը:

Սրբադասման համար անհրաժեշտ են մասունքների առկայության փաստը, վարքագրությունը, նոր սրբապատկերը, նոր գրված շարականը, որոնք արդեն Եպիսկոպոսաց ժողովի կողմից հաստատվել են:

Հսկման արարողության ժամանակ հատուկ մասունքարանների մեջ դրվելու են մասունքները, որոնք տարիներով պահված են եղել Դեր Զորում կամ Կիլիկիո կաթողիկոսության Ցեղասպանությանը նվիրված մատուռի մեջ, ինչպես նաև Մայր Աթոռում: Այնուհետև դրանք ներկայացվելու են բուն սրբադասման արարողության ժամանակ: Մասունքները սրբագործվելու են և ներկայացվելու են որպես սրբերի մասունքներ:

Սրբազան հայրերն իրենց խոսքն ավարտեցին ընդգծելով, որ, այդուհանդերձ, սրբացնողը ինքն Աստված է և ուրիշ ոչ ոք, եկեղեցին ճանաչողն է և սրբությունը ընդունողը, իսկ ժողովուրդը՝ վկայողը:

 

Նկարը՝ Panarmenian.net-ի

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում