Ապրիլի 17-ին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքն էր, որտեղ անցկացվում էին քաղաքապետի ընտրություններ: Իսկ ընտրությունների արդյունքում վերընտրվեց քաղաքը 14 տարի ղեկավարող Արամ Դանիելյանը:
Ընտրության օրը քվեարկության ընթացքից օպերատիվ տեղեկություն էին հաղորդում մի քանի լրատվամիջոցներ, որոնց թվում՝ «Ազատություն» ռադիոկայանը, «Սիվիլնեթ»-ը, «Ա1+»-ը, Armtimes.com, «Ասպարեզ», «Հրապարակ» պարբերականները և այլ: Հանրապետական հեռուստաընկերություններից աշխուժություն նկատվեց միայն Հ3 ՀԸ կողմից: Դա էլ թերեւս պայմանավորված էր այն բանով, որ քաղաքապետի երեք թեկնածուներից մեկը՝ Արթուր Միսակյանը, առաջադրված էր «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից, որի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը տվյալ հեռուստաընկերությունը տնօրինող ընկերության բաժնետերերից է: Հիշեցնենք, որ մյուս երկու թեկնածուները՝ Սասուն Միքայելյանը եւ Արամ Դանիելյանը, առաջադրվել էին համապատասխանաբար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ ՀՀԿ-ի կողմից:

Այս ընտրություններում կրկին գրանցվեցին դեպքեր, երբ լրագրողները սպառնալիքներ ստացան իրենց հասցեին, կամ փորձ արվեց խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը: Նման դեպք գրանցվեց 25/17 տեղամասում, երբ Armtimes.com կայքի օպերատորին նկարահանման ժամանակ տեղամասի դիմաց կուտակված անձանցից մեկը սպառնացել էր: Իսկ մեկ այլ տեղամասի առջև խմբված անձնացից մեկը խոչընդոտում էր «Սիվիլնեթ»-ի լրագրողի աշխատանքը, ձեռքով փակելով տեսախցիկը, այն պահին, երբ նա փորձում էր պարզել թե ինչու է տվյալ տեղամասի առջև կանգնած նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:
Past.am-ի լրագրող Լիլիթ Լալայանը Հրազդանի ընտրությունների օրը ամենալայն տարածում գտած տեսանյութերից մեկի հեղինակն է: Լալայանի տեսախցիկը արձանագրել էր Հրազդանի ընտրական տեղամասերից մեկում կայանած մի քանի ավտոբուս, որոնք ըստ լրագրողի, այն նույն ավտոբուսներն էին, որոնք անվճար սպասարկում են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի օժանդակությամբ Երեւան-Աբովյան երթուղին: Լալայանը պատմում է, որ այդ ավտոբուսներով ընտրության օրը Հրազդանի տեղամասեր էին բերում տասնյակ մարդկանց:
[[wysiwyg_imageupload:180:]] Դրանցից մի քանիսին լրագրողը ֆիքսել էր իր տեսախցիկով: Կադրում հստակ երևում է, որ ավտոբուսին մոտեցող մի քանի երիտասարդներ, երբ նկատում են, որ իրենց տեսախցիկով նկարում են, սկսում են փախչել: Ավտոբուսի վարորդը ևս տեսախցիկի առկայությունը հաշվի առնելով՝ որոշում է ավտոբուսով հեռանալ տվյալ վայրից` չսպասելով իր ուղևորներին:
JNews-ի հետ զրույցում Լալայանն ասում է, որ այն տեղամասերում, որտեղ եղել են լրագրողներ, հանձնաժողովի անդամներն ավելի զգոն պահվածք են դրսեւորել: Նրա խոսքով՝ ընտրություններում մեծ դեր է խաղում տեսախցիկը, ինչի առկայության դեպքում կուտակումները միանգամից վերանում են, «հանձնաժողովի անդամներն ավելի զգաստ են դառնում եւ խուսափում ավելորդ արտահայտություններից ու քայլերից»:
Ըստ նրա, այս ընտրություններում իր այցելած տեղամասերում լցոնումներ, կրկնաքվեարկություններ, հոսանքի միտումնավոր անջատումներ չեն եղել: «Իմ դիտարկմամբ՝ ընտրախախտումները տեղի էին ունեցել շատ ավելի վաղ, մարդկանց նախապես գումարներ էին բաժանել, ինչը չէր հերքվում անգամ ընտրողների կողմից»,- JNews-ին ասում է Լալայանը:
Նրա խոսքով՝ առաջադրված երեք թեկնածուներից միայն գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն է խուսափել լրագրողների հետ շփումներից: Մնացած երկու թեկնածուները բաց էին լրագրողների առջև:
Հրազդանի ընտրությունների ընթացքին դիտորդի կարգավիճակով հետեւել են նաեւ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Համաձայն ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի, իրենց կողմից ընտրությունների ընթացքը դիտարկվել է Հրազդանի բոլոր տեղամասերում անխտիր: Բարսեղյանը եւս հավաստիացնում է, որ տեղամասերում խախտում չեն գրանցել, սակայն տեղամասերից դուրս գրանցել են այն, որ ընտրություններում շրջանառվել է ընտրակաշառք եւ օգտագործվել է վարչական ռեսուրսը:
[[wysiwyg_imageupload:182:]]Ըստ Լեւոն Բարսեղյանի՝ դեկտեմբերին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում լրագրողները, վերահսկելով տեղամասերի ընդամենը 25-30 տոկոսը, արձանագրել են մոտ 900 խախտում, որից 500-ը՝ քրեական հանցանք պարունակող: Ըստ JNews-ի զրուցակցի, իշխանությունները սա հաշվի առնելով՝ որոշել էին Հրազդանի ընտրություններում փոխել գործելաոճը:
«Իշխանությունը փոխել է կեղծման մեխանիկան ընդհանրապես: Քանի որ ներսում հսկում են, իշխանությունը հասկանում է, որ ներսում խախտում չի կարող անել եւ խախտումները տեղափոխում է դուրս:Սա ֆիզիկա է, սա բարդ գիտություն չէ: Եթե մի կողմից ճնշում ես առաջացնում, պարկը մի ուրիշ կողմից է պատռվում: Իսկ ահա դրսում վերահսկելը լրագրողների համար շատ բարդ է: Բնականաբար տներում ընտրակաշառք կանխելը սարսափելի դժվար է, իսկ քաղաքացու գիտակցությունը բարձրացնելը 5 րոպեի բան չէ: Եթե մարդ տարիներով պետության կողմից շարունակաբար աղքատացվում ու նվաստացվում է, փորձես փողի դեմը խոսքով առնել՝ հեշտ բան չէ»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:
Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ հանրային գիտակցության զարգացման գլխավոր գործիքներից մեկը ԶԼՄ-ներն են, սակայն դրանց ամենամեծ լսարան ունեցողները՝ հեռուստաընկերությունները, իշխանության ձեռքում են:
ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրության հիման վրա, Օմբուդսմենի գրասենյակը առանձնացրել է Հրազդանի ընտրությանն առնչվող 14 հրապարակումներ, որոնցում խախտումների մասին անդրադարձ կա: Մասնավորապես դրանք վերաբերում են ուրիշի փոխարեն քվեարկությանը, դիտորդի և լրագրողի գործունեությունը խոչընդոտելուն, ընտրողներին ուղղորդելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ընտրակաշառք բաժանելուն) եւ այլն:
Լուսանկարները՝ Լեւոն Բարսեղյանի և Լիլիթ Լալայանի ֆեյսբուքյան էջերից:
Աղբյուրը` JNews.am