Skip to content

Ռուսական մեդիայի սեւ ուրբաթը. ի՞նչ կատարվեց РБК-ի հետ

Սույն թվականի մայիսի 13-ը ռուսական մամուլն անվանեց «սեւ ուրբաթ»: Այդ օրը ռուսական խոշորագույն մեդիահոլդինգ РБК-ի ավագ խմբագիր Ելիզավետա Օսետինսկայան, գլխավոր խմբագիր Մաքսիմ Սոլյուսը եւ թերթի գլխավոր խմբագիր Ռոման Բադանինն ազատվեցին իրենց զբաղեցրաց պաշտոններից:

Ռուսական մեկ այլ լրատվամիջոց` Մեդուզան, նույն օրը այս կապակցությամբ հանդես եկավ խմբագրականով` այն հետևյալ կերպ վերնագրելով` «Օրը, երբ РБК-ն դադարեց գոյություն ունենալ»:

РБК -ի խմբագիրների հեռանալուց հետո, իրենց հեռանալու մտադրության մասին են հայտնել նաեւ լրագրողների մի մասը:

Ռուսական РБК-ն (ՌոսԲիզնեսԿոնսալտինգ), որին Ռուսաստանի լրատվական կայքերն իրենց հրապարակումներում մինչև վերջերս ամենաշատն էին հղում կատարում, ստեղծվել է 1993 թ-ին: 2010 թվականին ընկերության հիմնական սեփականատերը դարձավ Միխայիլ Պրոխորովը: Շուրջ 1500 աշխատող ունեցող հողլդինգի կազմում են՝ համանուն հեռուստաալիքը, առցանց եւ տպագիր ԶԼՄ-ներ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:

Սույն թվականի մայիսի 13-ը ռուսական մամուլն անվանեց «սեւ ուրբաթ»: Այդ օրը ռուսական խոշորագույն մեդիահոլդինգ РБК-ի ավագ խմբագիր Ելիզավետա Օսետինսկայան, գլխավոր խմբագիր Մաքսիմ Սոլյուսը եւ թերթի գլխավոր խմբագիր Ռոման Բադանինն ազատվեցին իրենց զբաղեցրաց պաշտոններից:

Ռուսական մեկ այլ լրատվամիջոց` Մեդուզան, նույն օրը այս կապակցությամբ հանդես եկավ խմբագրականով` այն հետևյալ կերպ վերնագրելով` «Օրը, երբ РБК-ն դադարեց գոյություն ունենալ»:

РБК -ի խմբագիրների հեռանալուց հետո, իրենց հեռանալու մտադրության մասին են հայտնել նաեւ լրագրողների մի մասը:

Ռուսական РБК-ն (ՌոսԲիզնեսԿոնսալտինգ), որին Ռուսաստանի լրատվական կայքերն իրենց հրապարակումներում մինչև վերջերս ամենաշատն էին հղում կատարում, ստեղծվել է 1993 թ-ին: 2010 թվականին ընկերության հիմնական սեփականատերը դարձավ Միխայիլ Պրոխորովը: Շուրջ 1500 աշխատող ունեցող հողլդինգի կազմում են՝ համանուն հեռուստաալիքը, առցանց եւ տպագիր ԶԼՄ-ներ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:

РБК-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Մոլիբոգը գործակալության առանցքային աշխատակիցների ազատումը պատճառաբանել է նրանով, որ նրանք չեն կարողացել միասնական կարծիքի գալ մի շարք կարեւոր հարցերի շուրջ: Սակայն լրատվամիջոցներում շրջանառվում է այլ վարկած. РБК-ի լրագրողներն իրենց հետաքննություններում անցել են Կրեմլի համար ընդունելի սահմանագիծը, եւ այդ պատճառով ճնշումներ է գործադրվել հոլդինգի սեփականատիրոջ վրա:

Ըստ Дождь-ի՝ Կրեմլում չեն կարողացել կուլ տալ ՌԲԿ-ի հետաքննությունը Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դստեր՝ Կատերինա Տիխոնովայի մասին: Նշվում է, որ խմբագիրների հեռացման գործում մեծ դեր են խաղացել նաեւ պանամական փաստաթղթերի մասին հրապարակումները:

[[wysiwyg_imageupload:206:]]

Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ամենեւին էլ չի փորձում ճնշում գործադրել լրատվամիջոցի աշխատանքի վրա: Սակայն ապրիլ ամսին Միխայիլ Պրոխորովին պատկանող ՕՆԷԿՍԻՄ ընկերության գրասենյակում իրականացվել էին խուզարկություններ, ինչից հետո վարկած էր առաջ քաշվել, որ իշխանությունները դրանով ստիպում են գործարարին՝ վաճառել РБК-ն:

Ռուս լրագրող եւ բլոգեր Անտոն Նոսիկը մեկնաբանելով գործակալության շուրջ տեղի ունեցածը, գրել է. «Այս պատմության մեջ ինձ մի բան է զարմացնում. ինչու՞ նրանց սկսեցին ճզմել միայն հիմա: Ես իրադարձությունների նման զարգացումը կանխատեսել եւ Նիկոլայ Մոլիբոգին հայտնել եմ դեռեւս մեկուկես տարի առաջ, երբ նոր խմբագրության անվախ կեցվածքն ակնհայտ էր ցանկացածին: Այսօր Ռուսաստանում ոչ ոք դա չի հանդուրժի, ձեզ կհալածեն՝ ասացի ես Մոլիբոգին, ընթերցելով հերթական հոդվածը, որի նմանը չէիր գտնի որեւէ այլ լրատվամիջոցում»:

Ռուս գրող, սատիրիկ, հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչը Vkontakte-ի իր էջում գրում է հետեւյալը. «Պուտինի կառավարման ժամանակաշրջանում ռուսական մեդիաշուկան զրկվել է շատ հրատարակություններից եւ լրագրողական ամբողջական խմբերից: Բոլոր խոշոր լրատվամիջոցները կամ անցել են պետության վերահսկողության տակ եւ դարձել պրոպագանդայի զենքեր, կամ ընկել են այնպիսի գործարարների ձեռքը, որոնք իշխանություններին քննադատող հրապարակումները սահմանափակում են: РБК-ն այս ֆոնին բացառություն էր»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը РБК-ում տեղի ունեցած դեպքերը կապում է Ռուսաստանում քաղաքական զարգացումների հետ: Նավասարդյանը JNews-ի հետ զրույցում առանձնացրեց երեք հիմնական գործոն, որոնք ազդում են այդ երկրի տեղեկատվական դաշտի ազատության վրա:

«2007-ին Վլադիմիր Վլադիմիրովիչը վերջնականապես հասկանալով, որ ազատ մրցակցության դաշտում նա պարտվում է Արեւմուտքին, հրաժարվեց ազատ մրցակցային դաշտ մտնել, իսկ 2013-ին առաջ եկավ Ուկրաինական կոնֆլիկտը: Այս ամբողջը բերեց տեղեկատավական պատերազմի: Եվ երբ Պուտինը արտաքին դաշտում սուր հակամարտության մեջ է, դա ազդում է ներքին ազատության դաշտի վրա», կարծում է Նավասարդյանը:

Երկրորդ հանգամանքը, Նավասարդյանը համարում է սեպտեմբերին կայանալիք Պետդումայի եւ Դաշնության սուբյեկտների ղեկավարների ընտրությունները: Ըստ նրա, աժմ լուրջ նախապատրաստական աշխատանք է գնում, այդ թվում՝ լրատվամիջոցների առումով և լրատվամիջոցների վերահսկելիությունը ՌԴ իշխանությունների կարեւորագույն խնդիրներից է:

«Երրորդ լուրջ հանգամանքը դա 1917 թվականի հեղափոխության հարյուրամյակն է, որը նշանակում է, որ ՌԴ-ում շատ լուրջ գաղափարախոսական աշխատանք է տարվում, որպեսզի հասարակության մեջ հեղափոխության պատմական նշանակության վերաբերյալ հստակ դիրքորոշում ձեւավորվի»,- կարծում է ԵՄԱ-ի նախագահն հավելելով, որ РБК-ի նման հեռուստաընկերությունը, որը չունի շատ մեծ լսարան, բայց ունի որակյալ լսարան, այս համատեքստում չի տեղավորվում:

Ըստ փորձագետի՝ սրա նախանշանները վաղուց կային: НТВ-ն եւ РЕН ТВ-ն մոտ մեկ տարի է հարձակումներ էին սկսել РБК-ի դեմ, մեղադրելով, որ այն ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվերներն է կատարում: «Եկել է այն պահը, երբ Պրոխորովը չի կարող դիմադրել, եւ շատ շուտով РБК-ի եթերը բովանդակային առումով լուրջ փոփոխությունների կենթարկվի»,-ասում է Բորիս Նավասարդյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանում ամեն մի լրատվամիջոց իր հովանավորն ունի, այն էլ՝ բարձրաստիճան հովանավոր: Եվ երբ նրա դիրքերը թուլանում են, լրատվամիջոցը մնում է անպաշտպան.

«Ռուսաստանի քաղաքական համակարգը բավականին բարդ է: Ինչպես ասում են՝ Կրեմլը տարբեր աշտարակներ ունի, եւ Կրեմլում ու դրա շուրջ բազմաթիվ մարդիկ կան, որոնք ունեն հակասական շահեր, իրար հետ մրցակցում են կարիերայի եւ բիզնեսի ոլորտում, օգտագործելով լրատվամիջոցներին: Երբ այդ հովանավորի դիրքերը թուլանում են, նա չի կարողանում պաշտպանել իր լրատվամիջոցին: Կա՛մ սեփականատերն է փոխվում, կամ սեփականատերը մնում է նույնը, բայց լրատվամիջոցի քաղաքականությունը դառնում է հարմարվողական:

Եթե լրատվամիջոցի հովանավորն ընդդիմանում է իշխանություններին, նրա ընկերություններում բացվում են հարկային ստուգումներ, տեղի է ունենում անձի վարկաբեկում հանրային դաշտում, նրան հայրենիքի թշնամու պիտակ են տալիս եւ այլն»:

Ռուսաստանում տեղի ունեցածը համեմատելով հայաստանյան իրականության հետ, Բորիս Նավասարդյանն ասում է, որ մեր երկրում եթե ԶԼՄ-ն հովանավոր չունի, ապա կարող է իր գործունեությունն ապահովել արտասահմանյան դրամաշնորհների օժանդակությամբ: Ռուսաստանում նախ դրամաշնորհներ ստանալը շատ ավելի բարդ է, հետո՝ շատ մեծ գումարներ են անհրաժեշտ լրատվամիջոցների պահպանման համար:

Նավասարդյանի խոսքով՝ դրամաշնորհները լրատվամիջոցի համար անկախություն են ապահովում: Շատ քիչ դրամաշնորհատուներ կան, որոնք խաղի կանոններ են թելադրում: Իսկ եթե դու գործում ես ազնիվ լրագրության շրջանակներում, ապահովում ես սուր եւ հետաքրքիր տեղեկատվություն, կարծես թե այլ պահանջներ չեն ներկայացվում:

Երկրորդ հանգամանքը մեր իշխանությունների ավելի մեծ հանդուրժողականությունն է: Բացառությամբ հեռուստաընկերությունների, որոնց գործունեությունը լիցենզավորվող է, եթե Հայաստանում լրատվամիջոցը իշխանություններից կախված չէ, ապա դժվար կառավարելի է նրա համար:

Երրորդ հանգամանքը, ըստ փորձագետի, հետեւյալն է. Հայաստանի իշխանությունները ԶԼՄ-ների հանդեպ սկանդալային գործողությունների հազվադեպ են գնում, հաշվի առնելով միջազգային կարծիքը, քանի որ այդ կարծիքները ազդում են նաեւ ֆինանսական օժանդակությունների վրա:

Ռուսաստանի մեդիադաշտը, ինչպես Բորիս Նավասարդյանը նշեց, հայկականի նկատմամբ այլ առավելություններ ունի. այնտեղ նույնիսկ իշխանությունների կողմից չսիրված լրագրողները կարող են պետական կամ պետականին մոտ մրցանակներ ստանալ:

«Այնտեղ դաշտն ավելի պրոֆեսիոնալ է եւ իրար գնահատում են: Գոնե մինչեւ վերջերս «Տեֆի» էին ստանում լրագրողներ, որոնց Պուտինը չի սիրում: Բայց դա էլ կամաց-կամաց վերանում է»,-ասում է Բորիս Նավասարդյանը:

Աղբյուրը՝ JNews.am