Սաքսոնիայի մեդիակրթության հիմնադրամը (ՍՄՀ/SSM) 2001թ. ի վեր տարին մեկ անգամ՝ սեպտեմբերին, կազմակերպում է սեմինար Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների լրագրողների համար:
Այս տարի կրկին Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների 14 լրագրողներ հնարավորություն կունենան սեպտեմբերի 12-23-ը մասնակցել Լայպցիգում կայանալիք սեմինարին՝ ծանոթանալով Գերմանիայի Դաշնային Հանրապետության դուալ մեդիահամակարգում հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր եւ առցանց մամուլի աշխատանքներին: Բացի մասնագիտական վերապատրաստումից՝ ծրագիրը կարևորում է նաեւ մասնակիցների միջեւ մշակութային շփումները:
Դիմել կարող են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից այն լրագրողները, ում 40 տարին չի անցել դիմելու պահին: Լրագրողական աշխատանքի փորձը եւ գերմաներենի լավ գիտելիքները մասնակցության նախապայման են:
Ճամփորդական, սննդի եւ գիշերակացի ծախսերը ստանձնում է Սաքսոնիայի մեդիակրթության հիմնադրամը: Ծրագրի եւ մասնակցային պայմանների վերաբերյալ մանրամասներ կարող եք քաղել www.ssm-seminar.de կայքից:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2016թ. հուլիսի 29-ն է:
Աղբյուրը՝ www.eriwan.diplo.de
Լուսանկարը՝ lifeglobe.net կայքի