Ամփոփ Մեդիա
2016թ.-ի աշնանը մենք գործարկեցինք «Ամփոփ Մեդիան» կամ Ampop.am կայքը, որը Հայաստանում առաջին տվյալների լրատվության հարթակն է։ Այստեղ բացատրական ժանրում՝ ամփոփ ձևաչափով և մուլտիմեդիա ծրագրերի համադրությամբ, ներկայացվում է ակտուալ և քննարկվող թեմաները: Դրանք վերաբերում են ինչպես քաղաքական, ընտրական գործընթացներին, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրներին, շուկայական տենդենցներին, առողջապահական, կրթական, մարդու իրավունքների և այլ ոլորտներին: «Ամփոփ Մեդիան» ունենալով ընդամենը գործունեության մեկ տարվա պատմություն, 2017թ. լրագրողական տարբեր մրցույթներում արժանացավ 4 մրցանակի և բոլորն առաջատար տեղերում:
2017թ. սեպտեմբերին՝ «Թվապատում» ամենամյա մրցույթում, կայքի աշխատանքը ճանաչվեց լավագույնը՝ «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում: Մրցանակներ շնորհվել են նաև միգրացիայի, աշխատանքային իրավունքի և թրաֆիքինգի թեմաները լավագույնս լուսաբանելու համար: Գործունեության հետագա տարիները ևս մրցանակներով առատ տարիներ էին: Դրանց մասին հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ ampop.am կայքից: