Skip to content

«Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) ՀԿ-ն նոյեմբերի 14-ին և 15-ին «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությունը ներկայացրեց Գյումրի և Արմավիր քաղաքներում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ կազմակերպված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն» խորագրով դասընթաց-քննարկումներին մասնակցում էին տեղի քաղաքացիական հասարակության մոտ 35 ներկայացուցիչներ:  

ԼՀԱ նախագահ, դասընթացավար Սուրեն Դեհերյանի խոսքով` ԲԿԳ մարզային քննարկումները նպատակ ունեն նախաձեռնության մասին իրազեկել տեղի քաղհասարակության ներկայացուցիչներին, լսել Հայաստանի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ նրանց մեկնաբանություններն ու առաջարկությունները և դրանք հասցնել շահագրգիռ մարմիններին:

[[wysiwyg_imageupload:35:]]«Փորձը ցույց է տալիս, որ մարզային ՀԿ-ների մեծ մասը տեղյակ չէ այս նախաձեռնության մասին: Ուստի այս քննարկումներով նպատակ ունենք հետաքրքրություն առաջացնել նրանց շրջանում մասնակից դառնալու ԲԿԳ նախաձեռնության հայաստանյան գործընթացին»,- նշում է Դեհերյանը:  

Գյումրու և Արմավիրի քաղհասարակության ներկայացուցիչները ծանոթացան ԲԿԳ/Հայաստան գործողությունների առաջին և երկրորդ ծրագրերի փաթեթներին, դրանց հիման վրա կատարված, ինչպես նաև առաջիկա երկու տարիներին ակնկալվող ծրագրերին:

[[wysiwyg_imageupload:32:]]Անդրադառնալով ԲԿԳ/Հայաստան 2014-2016 թթ. գործողությունների ծրագրում առկա 11 պարտավորություններին` մասնակիցները եկան այն եզրակացության, որ կան առավել հրատապ հարցեր, որոնք կարող էին տեղ գտնել այդ ցանկում: Օրինակ` Արմավիրի հանդիպման մասնակիցների կարծիքով` էական չէ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ներկայացումը, քանի որ օբյեկտիվ տեղեկատվություն չի տրամադրվում հանրությանը, մինչդեռ կարևոր են կրթության, առողջապահության ոլորտում կոռուպցիան վերացնելուն ուղղված գործողությունները:

Քննարկման շրջանակներում մասնակիցներին տրամադրվեց անհրաժեշտ էլեկտրոնային գրականություն այս նախաձեռնությանն ավելի մանրամասն ծանոթանալու և գործընթացում ներգրավվելու նպատակով:[[wysiwyg_imageupload:33:]]

ԼՀԱ-ի կողմից իրականացվող «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն» թեմայով դասընթաց-քննարկումների շարքը Հայաստանի մարզերում մեկնարկել է 2014 թ-ի սեպտեմբերից: Նմանատիպ դասընթաց-քննարկումներ կազմակերպվել են նաև Գորիս և Ալավերդի քաղաքներում, որին մասնակցել են տեղի ՀԿ-ների ավելի քան 45 ներկայացուցիչներ: Դասընթաց-քննարկումների շարքը կշարունակվի Գավառ, Վանաձոր և Հրազդան քաղաքներում: Միջոցառման մասնակիցներին տրամադրվում է գրականություն ԲԿԳ միջազգային նախաձեռնության, ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների և դրանց իրականացման գործընթացի վերաբերյալ` այսպիսով նպատակ ունենալով հետաքրքրություն առաջացնել մարզային ՀԿ-ների շրջանում` իրականացնելու ԲԿԳ գործողությունների ծրագրի վերաբերյալ սեփական մշտադիտարկումներ, ինչպես նաև աջակցել հետագայում հանդես գալ նախաձեռնության սկզբունքներին համահունչ առաջարկություններով:

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը ստեղծվել է 2011 թ-ին` 8 երկրների համատեղ ջանքերով` ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն: Այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ձևավորել առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ: 

Միջոցառման ֆինանսական աջակից` Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Միջոցառման գործընկեր ԳյումրիումԳյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Միջոցառման գործընկեր ԱրմավիրումԱրմավիրի քաղաքացիականերիտասարդական կենտրոն (հիմնադիր`Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ)

Աղբյուր` JNews.am