Skip to content

«Լրագրողներ հանուն ապագայի» կազմակեպությունը (ԼՀԱ) իր մտահոգությունն է հայտնում այն կապակցությամբ, որ վերջերս հանրության շրջանում ակտիվորեն շահարկվում է լրագրողների ոչ պրոֆեսիոնալ կեցվածքը և փորձ է արվում շրջանառության մեջ դնել լրագրողների ազատությունը սահմանափակող օրինագիծ:

Այս կապակցությամբ ուզում ենք հիշեցնել Հայաստանի բարձրագույն իրավաբանական ուժ հանդիսացող ՀՀ Սահմանադրության 27 հոդվածը, համաձայն որի, յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

ԼՀԱ-ն դատապարտում է սույն թվականի մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում լրագրողների նկատմամբ կատարված բռնություններն ու ոտնձգությունները և կոչ անում իրավապահ մարմիններին` ձեռնարկել միջոցներ բոլոր միջադեպերի մեղավորներին հայտնաբերելու համար:
Համաձայն մեր ուսումնասիրությունների Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում մի շարք տեղամասերում բռնությունների են ենթարկվել կամ խոչընդոտվել է առնվազն 10 լրագրողների մասնագիտական աշխատանքը:

Հաշվի առնելով, որ այս ոտնձգությունները կատարվել են միայն մայրաքաղաքում ընթացող ընտրությունների ընթացքում, արձանագրում ենք, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ հանրության շահերից բխող տեղեկատվություն ապահովող լրագրողները ցանկացած պահի կարող են ենթարկվել բռնության` օրվա ցանկացած ժամի, վկաների ներկայությամբ և հասարակական վայրերում:

ԼՀԱ-ն համոզված է, որ լրագրողներ Արգիշտի Կիվիրյանի և Նվեր Մնացականյանի նկատմամբ սույն թվականի ապրիլի 30-ին և մայիսի 7-ին իրար հաջորդած բռնությունների, ինչպես նաև նախորդ տարիներին կատարված բռնությունների անպատժելիության հետևանքով է նաև, որ մայիսի 31-ին լրագրողների գործունեության նկատմամբ թաղային հեղինակությունների կողմից դրսևորվեց նման ագրեսիվ տրամադրվածություն:

ԼՀԱ-ն, հաշվի առնելով որոշ ուժերի շահարկումները, կոչ է անում իր գործընկերներին զգոն լինել, չենթարկվել սադրանքների և չներքաշվել վեճերի մեջ` այսպիսով պաշտպանելով թե սեփական անձը, թե լրագրողական ողջ համայնքը պատեհ-անպատեհ արվող քննադատություններից:

Մենք կոչ ենք անում մշտապես առաջնորդվել միայն մասնագիտական սկզբունքներով` արձանագրելով փաստերը և հանրությանը փոխանցելով փաստերի հիման վրա պատրաստված տեղեկատվություն:

Մենք դատապարտում ենք լրագրողների նկատմամբ կատարված ցանկացած բռնություն, սակայն միևնույն ժամանակ չենք ընդունում այնպիսի լրագրողի պահվածքը, որը ստվերում է ողջ լրագրողական համայնքի արժանապատվությունը:

Ներկայացնում ենք մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ոտնձգությունների ենթարկված լրագրողների ցանկը.

  1.  «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյան, 8/05 ընտրատեղամասում
  2. «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյան, 7/25 ընտրատեղամասում
  3. «Հայք» օրաթերթի լրագրող Տաթև Մեսրոպյան, 9/01 ընտրատեղամասում
  4. «Ժամանակ Երևան» թերթի լրագրող Մարինե Խառատյան, 9/01 ընտրատեղամասում
  5. «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակից Արթուր Հովակիմյան, 8/01 ընտրատեղամասում
  6. «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյան, 9/01 ընտրատեղամասում
  7. «Թերթ.am» կայքի լրագրող Լիլիթ Թադևոսյան, 8/05 ընտրատեղամասում
  8. «Ազատություն» ռադիոկայանի 2 լրագրող, 13/09 ընտրատեղամասում
  9. «A1Plus.am» էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրող, 13/09 ընտրատեղամասում

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

Էլ. հասցե` info@jnews.am