Skip to content

«Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության հանրային թղթակցի անվանակարգում առաջին տեղի մրցանակը տրվեց «Լրագրողներ հանուն ապագայի»-ն պատկանող Ditaket.am լրատվական հարթակի թղթակից Անուշիկ Ավետյանին: Բացի հավաստագրից Անուշիկը ստացավ նաև արծաթե արձանիկ և դրամական պարգև:

«Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության հանրային թղթակցի անվանակարգում առաջին տեղի մրցանակը տրվեց «Լրագրողներ հանուն ապագայի»-ն պատկանող Ditaket.am լրատվական հարթակի թղթակից Անուշիկ Ավետյանին: Բացի հավաստագրից Անուշիկը ստացավ նաև արծաթե արձանիկ և դրամական պարգև:

Անուշիկի հաղթական ստեղծագործությունը կազմվել է հեղինակի սեփական դիտարկումներից և մտորումներից: Նրա «Ֆլա~ն, ֆստա~ն գերդաստա~ն» նյութը այն մասին է, թե որքան մեծ է հասարակության ազդեցությունը Հայաստանում իգական սեռի ներկայացուցչի աձնական կյանքի կազմակերպման հարցում: Նյութում խոսվում է հասարակության մեջ առկա կարծրատիպերի մասին, որոնք խոչընդոտում են կանանց ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքում, ինչպես նաև սեփական որոշումներ կայացնելու հարցում: «Ֆլա~ն, ֆստա~ն գերդաստա~ն» նյութը կարելի է կարդալ այստեղ:

Հինգերորդ հոբելյանական «Նա/Նե»-ն այս տարի ուներ յոթ անվանակարգ: 143 լրագրողի ավելի քան 250 աշխատանք այս տարի մրցել են հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց հոդված, հանրային թղթակցություն/բլոգ, ֆոտո ռեպորտաժ, առեւտրային գովազդ անվանակարգերում: Յուրաքանչյուր անվանակարգի առաջին մրցանակի համար սահմանված էր «Նա/Նե» արծաթե արձանիկ եւ դրամական պարգև, 2-րդ և 3-րդ մրցանակի համար` հավաստագիր եւ դրամական պարգև: Կար նաև 11 հատուկ թեմատիկ մրցանակներ, որոնց  հաղթողները արժանացան ևս դրամական մրցանակի:

Մրցույթը նախաձեռնել են Բրիտանական խորհուրդը, Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը եւ «Վորլդ Վիժն Հայաստան» գրասենյակը, «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի եւ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ:

Նա/Նե հինգերորդ հոբելյանական մրցույթի շրջանակներում կազմակերպիչները այցելուներին առանձին ցուցահանդեսով ներկայացրին հինգ տարիների մրցանակակիր նյութերը:

Մրցույթի մյուս հաղթողների մասին տեղեկությունն այստեղ:

Մրցանակաբաշխության վերաբերյալ լուսանկարներ այստեղ:

Լուսանկարի հեղինակ` Կարեն Դավթյան, Luxuryblog.am