«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի հրավերով` ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ Հայաստան է ժամանում ամերիկացի լրագրող, «Մենք ենք մեդիան» և «Մեդիակտիվ» գրքերի հեղինակ Դեն Գիլմորը, ով ներկայումս Արիզոնայի նահանգային համալսարանի Ուոլթեր Քրոնքայթի լրագրության և զանգվածային հաղորդակցության դպրոցի պրոֆեսոր է (նախկինում ղեկավարել է նաև դպրոցին կից ստեղծած Knight թվային մեդիա ձեռներեցության կենտրոնը):
Իր այցելության ընթացքում Պարոն Գիլմորը Երևանում և Գյումրիում առկա մի շարք կրթական հաստատություններում հանդես կգա բացառիկ դասախոսություններով, ինչպես նաև կմասնակցի իր հեղինակած «Մեդիակտիվ» գրքի հայերեն տարբերակի շնորհադեսին: Գրքի հայերեն թարգմանությունը և տպագրությունը իրականացրել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը` ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: «Մեդիակտիվ» գրքի էլեկտրոնային տարբերակը առաջիկայում հասանելի կլինի նաև առցանց` JNews.am կայքում:
Հանդիպումների ընթացքում Գիլմորը կխոսի ամերիկյան մեդիա էկոհամակարգի ձևափոխման, վստահելի մեդիա արտադրության սկզբունքների, քաղաքացու առցանց ներկայության կարևորության, ինչպես նաև մեդիա ձեռներեցության ամերիկյան փորձի մասին և կանդրադառնա այն թեմաներին, որոնց մասին իրազեկվածությունը կարևոր է համացանցում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Դեն Գիլմորի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.dangillmor.com/ կայքը:
Հանդիպումների աշխատանքային լեզուն անգլերենն է: Ըստ անհրաժեշտության կապահովվի հայերենի միաժամանակյա և/կամ հաջորդաբար թարգմանություն:
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք գրել info@jnews.am հասցեին: Ուշադրություն. նամակի «Թեմա»(Subject) տողում նշեք Ձեր կողմից նախընտրելի վայրը` Գիլմորի ելույթին ներկա գտնվելու համար: Օրինակ` BarCamp Gyumri
Հանրային ելույթների օրակարգ
- Հոկտեմբերի 08, 2015թ. – Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Ժամ` 18:30 – 20:30, Հասցե` Երևան, Հալաբյան 16
- Հոկտեմբերի 09, 2015թ. – Հայաստանի ամերիկյան համալսարան, Ալեք և Մարի Մանուկեան սրահ
Ժամ` 18:30 – 20:30, Հասցե` Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 40 շենք
- Հոկտեմբերի 10, 2015թ. – BarCamp Gyumri
Ժամ` 14:30 – 16:30, Հասցե` Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, քաղաք Գյումրի, Գայի 1
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ