«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն (ԼՀԱ) 2014 թ-ի նոյեմբերի 6-ին հարցումներ էր ուղարկել Հայաստանի մի շարք պետական կառույցների՝ պարզելու «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների II ծրագրով (2014-2016 թթ.) վերջիններիս ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված հարցեր, որոնց մեկնարկը նախանշված է 2014 թ-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները:
Հարցումներն ուղարկվել են հետևյալ կառույցներին՝
- ՀՀ կառավարության աշխատակազմ,
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն,
- ՀՀ արդարադատության նախարարություն,
- ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
- ՀՀ առողջապահության նախարարություն,
- ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
- ՀՀ ֆինանսների նախարարություն,
- ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:
Հարցման միջոցով ԼՀԱ-ն ցանկանում էր տեղեկանալ.

- Արդյոք, նշված կառույցները մեկնարկել են ԲԿԳ հայաստանյան Գործողությունների II ծրագրով սահմանված պարտավորությունները՝ ըստ նախանշված ժամանակացույցի, թե՝ ոչ,
- Պարտավորություններով նախատեսված գործողությունների մանրամասն ծրագրի և ժամանակացույցի մասին, եթե այդպիսիք արդեն կան, իսկ եթե ոչ, ապա տեղեկացնել՝ երբ դրանք հասանելի կլինեն:
- Վերոնշյալ կառույցների ո՞ր վարչությունը և/կամ պաշտոնյան է պատասխանատու պարտավորության իրականացման համար և տրամադրել համապատասխան կոնտակտային տվյալները:
ՀՀ կառավարությանն ուղղված նամակում հետաքրքրվել էինք նաև, թե ե՞րբ է առաջիկայում նախատեսվում ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի հանդիպում:
Նոյեմբերի 7-20-ն ընկած ժամանակահատվածում հարցման պատասխաններն ուղարկել էին 8 պետական կառույցներից 7-ը: Հարկ է նշել, որ հարցմանն ամենաարագն արձագանքել էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը՝ հարցումն ստանալուց մեկ օր անց փոստով տրամադրելով պատասխանը:
Նամակներին արձագանքած պետական կառույցները նշել են, որ, ըստ ժամանակացույցի, մեկնարկել է իրենց լիազորության շրջանակներում գտնվող պարտավորությունների հետ կապված գործընթացը և տվել են որոշակի մանրամասներ:
Ստորև ներկայացվում են ստացված պատասխան նամակների թվայնացված տարբերակները: