«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը, Երևանում Բրիտանիայի դեսպանատան օժանդակությամբ իր գործընկերներին հրավիրում է հոկտեմբերի 27, 28, 29-ին մասնակցել Երևանում կայանալիք «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության և օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» թեմայով սեմինարին:
Սեմինարը կվարեն Լիտվայի Լրագրողների միության նախագահ Դենիուս Ռաջևիչուսը և Լիտվայի «5-րդ ալիք» ազգային հեռուստատեսության, ինչպես նաև «Ռակտաս» ռադիոհաղորդման հայտնի լրագրող և մեկնաբան Աուդրիս Անտանայտիսը:
Զեկույցներով հանդես կգան նաև Հայաստանի Գլխավոր դատախազության փորձագետները:
Lիտվացի փորձագետները կներկայացնեն լիտվական ժողովրդավարության զարգացումներն անցումային շրջանում, հատկապես ազատ մամուլի և այլ ժողովրդավարական հաստատությունների ասպարեզում: Իբրև գործնական աշխատանք մասնակիցները կընտրեն Հայաստանում իրավական և դատական ոլորտում առկա խոցելի խնդիրները, լիտվացի փորձագետների օգնությամբ կմշակեն ակնկալվող նյութերի կառուցվածքները և արդյունքում կպատրաստեն թեմատիկ հոդվածներ:
Աշխատանքային լեզուներն են ռուսերենը և հայերենը:
Սեմինարին մասնակցելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի 15-ը info@jnews.am էլ. հասցեին ուղարկել Ձեր հակիրճ կենսագրությունը և իրավական կամ դատական թեմայով այս տարվա ընթացքում պատրաստված մեկ հոդված:

Սեմինարին կմասնակցեն 12 լրագրողներ, ովքեր կընտրվեն փորձառու իրավապաշտպաններից և ԶԼՄ փորձագետներից բաղկացած ընտրական խորհրդի կողմից:
Կազմակերպիչներին կարող եք գրել deheryan@gmail.com և dmuradyan@gmail.com կամ զանգահարել (+37493) 53 93 34 և (+37491) 35 21 89:
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով www.jnews.am կայք: