Skip to content

ԼՀԱ-ի նախաձեռնությամբ «Նոր մեդիա սեմինար մեդիա հասարակության համար» ծրագրի շրջանակներում Աղվերանում նոյեմբերի 26-28-ը կայացավ «Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները» թեմայով եռօրյա սեմինար-ճամբարը, որին մասնակցում էին հանրապետության պետական և ոչ պետական 8 բուհերի լրագրության ֆակուլտետների դասախոսներ:

Դասընթացը վարում էին Վիլնյուսի համալսարանի և Լրագրության իստիտուտի դասախոս Ջուգաս Պարսոնիսը և Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի նոր մեդիա զարգացման առարկայի համակարգող, դասախոս Աննա Քեշելաշվիլին։

Մասնակիցներն ինչպես տեսական նյութերի, այնպես էլ գործնական պարապմունքների միջոցով ուսումնասիրեցին ու քննարկեցին թվային միջավայրում ԶԼՄ-ների փոխակերպմանը, սոցիալական ցանցերի ազդեցությանը և առցանց տիրույթներում հաղորդակցության ձևերին ու կանոններին վերաբերող բազմապիսի թեմաներ:

Posterous.com բլոգային տիրույթում յուրաքանչյուր մասնակից ստեղծեց իր անձնական էջը, իսկ հետագա փոխհամագործակցությունը զարգացնելու նպատակով նույն տիրույթում ձևավորվեց նաև միասնական աշխատանքային հարթակը՝ jtcamp.posterous.com։

Քննարկումների ու փորձագետների հետ համատեղ իրականացված խմբային աշխատանքների արդյունքում ճամբարի մասնակիցները մշակեցին ու ներկայացրեցին նաև «Նոր մեդիա» առարկայական ծրագրի նախագծային երկու տարբերակ։ Երկու թիմերի նախագծային առաջարկները քննարկվելուց հետո հրապարկվեցին jtcamp.posterous.com միասնական տիրույթում, որտեղ զետեղվեցին նաև սեմինարում ներկայացված զեկույցներն ու նյութերը։ Տեղի ունեցավ նաև ճամբարի փակման արարողություն, և մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ։

«Նոր մեդիա սեմինար մեդիա հասարակության համար» ծրագրի շրջանակում «Նոր մեդիա» միջոցների առարկայական ծրագրի նախագծի մշակման աշխատանքները շարունակվում են։ Կկազմակերպվեն հանդիպումներ Վ․Բրյուսովի անվան լեզվաբանական և Գյումրու պետական մանկավարժական համալսարաններում՝ «Նոր մեդիա» առարկայի ծրագրի լրամշակման ու ներդրման նպատակով։

«Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպությունն առաջիկայում վերապատրաստման դասընթաց կկազմակերպի նաև Հայաստանի մարզերում աշխատող լրագրողների համար:

Ծրագիրն իրականացվում է Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության ու ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: