«Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գիրքը հրատարակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից 2012թ. դեկտեմբերին: Գիրքն անդրադառնում է Հայաստանում վերջին 5 տարիներին քաղաքական և ընտրական գործընթացներում համացանցի ազդեցությանը, կայքերի անվտանգությանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերներին, ցանցային պատերազմներին, լրատվամիջոցների փոխակերպմանը և այլն: Այլ խոսքով` գիրքն այն մասին է, թե ինչպես է համացանցի տարածումը Հայաստանում փոխել առօրյա կյանքի կառուցվածքը:
Գրքում ներկայացված է նաև ԼՀԱ-ի հեղինակած «Առցանց լրագրողի վարքականոնը», որով հեղինակները նպատակ ունեն նպաստելու համացանցում հանրային տեղեկատվություն տարածողների մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը:
Աջակիցներ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակ
Գիրքը անվճար տրամադրվում է լրագրության, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ մասնագիտացող ուսանողներին, դասախոսներին, լրագրողներին, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվող այլ մասնագետներին:
Գրքի էլեկտրոնային տարբերակն այստեղ:
Ներբեռնել այստեղից:

Գրքի շնորհանդեսի մասին այստեղ: