Ապրիլի 20-ին, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը ներկայացրեց երկու նոր կայքեր` Irazek.am և Ditaket.am, որոնք մշակվել և ստեղծվել են «Իրազեկ ընտրող» (“Informed voter”) ծրագրի շրջանակներում: Կայքերի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանի Էրեբունի Պլազա` «Արգիշտի» սրահում:
Կայքերի նպատակն է այլընտրանքային մեդիայի հնարավորություններն օգտագործելով` նպաստել Հայաստանում սույն թվականի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացմանը` աջակցելով ՀՀ ընտրողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ընտրություններին ակտիվ մասնակցությանը:
«Իրազեկ ընտրող» ծրագիրը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկան նաև Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Քերին Ի. Ռոբլին և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման հարցերով պատասխանատու Օլիվեր ՄաքՔոյը
Ի՞նչ է Irazek.am կայքը.
– հարթակ, որտեղ ՀՀ քաղաքացին կարող է պարզ, մատչելի լեզվով ստանալ օգտակար տեղեկություն ընտրողի իրավունքի և ընտրությունների ընթացքի վերաբերյալ,
– հարթակ, որտեղ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է տեղեկանալ սեփական ընտրատեղամասի և այդ տեղամասում առաջարդված թեկնածուների մասին,

– հարթակ, որտեղ «Դարձիր մասնակից» բաժնում գրանցվելով` ՀՀ քաղաքացին դառնում է Իրազեկի ներկայացուցիչը իր համայնքում և ֆլեշմոբերի միջոցով ձևավորում ընտրությունների մասնակցության նոր մշակույթ
– հարթակ, որտեղ «Պատմիր տեսածդ» բաժնի միջոցով ՀՀ քաղաքացին հաղորդագրություն է թողնում սեփական համայնքում ընտրություններին առնչվող իրադարձությունների վերաբերյալ:
[[wysiwyg_imageupload:145:]]
Ի՞նչ է Ditaket.am կայքը
– մարզային լրատվական հարթակ, որի նպատակն է խթանել Հայաստանի մարզերում այլընտրանքային մեդիա գործիքների կիրառմանը և նպաստել առցանց տիրությում Հայաստանի մարզերից լրատվության հոսքի ավելացմանը: Ditaket.am կայքն ունի 20 հեղինակ` Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, որոնք լրագրողներ են և քաղաքացիական լրագրողներ: Կայքի հեղինակները ակտիվ լուսաբանում են իրենց մարզում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրադարձությունները, ինչպես նաև անդրադառնում են մարզերում առկա սոցիալական, բնապահպանական, առողջապահական և այլ ոլորտների խնդիրներին: Կայքի հեղինակները նյութերը պատրաստում են առաջնորդվելով իրենց կողմից ստորագրված «Առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգով» (տես այստեղ` http://jnews.am/ethics-of-online-journalist), որը մշակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից:
Նախագծի հիմնադիրներն ու գործարկողներն են`
– Սուրեն Դեհերյան, «Իրազեկ ընտրող» ծրագրի հեղինակ, «Լրագրողներ հանուն ապագայի» նախագահ,
– Գևորգ Հայրապետյան, ԼՀԱ իրավաբան,
– Ալբերտ Պողոսյան, Irazek.am կայքի համահեղինակ,
– Հրաչ Շահվերդյան, Ditaket.am կայքի համահեղինակ,
– Անուշիկ Ավետյան, ծրագրի համակարգող
ԼՀԱ-ն հույս է հայտնում, որ այս հարթակների միջոցով կկարողանա նպաստել Հայաստանում ընտրական գործընթացներին քաղաքացիների ակտիվ մասնակցությանը և ընտրելու մշակույթի ձևավորմանը:
Աղբյուր` JNews.am