Մարտի 23-24-ը կայացավ ՀՀ պետական գերատեսչությունների հանրային կապերի մասնագետների համար նախատեսված «Տվյալների գրագիտություն» դասընթացը:
Մասնակիցների թվում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Բնապահպանության, Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության և Պաշտպանության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:
Դասընթացը հասարակայնության հետ կապերի գծով աշխատակիցների մոտ տվյալների հետ աշխատելու հմտությունների ձևավորմանն ուղղված վեցամսյա ծրագրի մաս է կազմում: Այն իրականացնում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։
[[wysiwyg_imageupload:364:]]
Դասընթացի երկու օրերը հագեցած էին տեսական և գործնական աշխատանքներով, քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ:

Մասնակիցները ծանոթացան թվային դարաշրջանում տվյալների հետ աշխատանքի հիմունքներին, մասնավորապես՝ տվյալների տեսակավորմանը, մշակմանը, խմբավորմանը, համադրմանը, վերլուծությանը: Գործնական աշխատանքների միջոցով փորձեցին տվյալների հիման վրա պատրաստել ինֆոգրաֆիկաներ:
Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Երևանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Քելի Լոնգը և ՀՀ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նարեկ Ադամյանը։
Քելի Լոնգն իր գոհունակությունը հայտնեց այսպիսի ծրագրի կազմակերպման համար: Ըստ Լոնգի` նմանօրինակ ծրագրերը շատ կարևոր են համագործակցային ամուր կապ ստեղծելու և հետագայում այն շարունակելու համար: «Ծրագրի ընթացքում ձեռք բերված հմտությունները շատ կօգնեն գերատեսչությունների ներկայացուցիչներին հմտանալ իրենց մասնագիտական գործունեության մեջ»,-նշեց նա:
Նարեկ Ադամյանը, կարևորելով նման ձևաչափի դասընթացների կազմակերպումը, նշեց. «Սա համագործակցության ապահովման շատ լավ տարբերակ է, որը նպաստում է ոչ միայն նոր գիտելիքների ձեռքբերմանը, այլ նաև փորձի փոխանակմանը, ինչն իր հերթին կամրացնի և կզարգացնի դաշտը»:
Վեցամսյա ծրագրի շրջանակներում ՀՀ պետական գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի գծով 20 աշխատակիցներ հնարավորություն կունենան մասնակցել դասընթացներին և վեբինարներին, ինչպես նաև օգտվել կազմակերպիչների խորհրդատվական ծառայությունից:
[[wysiwyg_imageupload:368:]]Դասընթացի ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ-տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Սաթենիկ Ասիլյանը փաստեց, որ պետական համակարգում ցանկացած գիտելիք և փորձառություն անհրաժեշտություն է, և որքան շատ փորձառություն է լինում, այնքան կիրառությունն առօրյա աշխատանքում առավել արդյունավետ կարելի է կազմակերպել:
«Ինֆոգրաֆիկաների պատրաստման փորձառությունը, որը ձեռք բերեցի այստեղ, անշուշտ կիրառելի կլինի: Մտադիր եմ գիտելիքներովս կիսվել նաև գործընկերներիս հետ»,- նշեց Ասիլյանը և հավելեց,- «դասընթացի ուժեղ կողմերից մեկը նաև գործնական աշխատանքների առկայությունն էր, որոնք թույլ էին տալիս տեղում իրացնել ստացած գիտելիքը»:
Ըստ նրա՝ կարևոր էր նաև յուրաքանչյուր մասնակցին ցուցաբերված անհատական մոտեցումը, ինչը կազմակերպիչները կարողացան իրականացնել:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարության լրատվական բաժնի աշխատակից Ազատուհի Արասխանյանն իր հերթին նշեց, որ մեծ սպասելիքներով էր եկել, որոնք արդարացան:
Քանի որ նա վարում է նախարարության պաշտոնական էջը սոցիալական հարթակներում, ուստի կարևոր էր որոշ հմտություններ ձեռք բերել թե՛ համայնքի ներգրավման, թե՛ նյութերի ձևաչափերի տարածման հետ կապված:
[[wysiwyg_imageupload:370:]]«Հատկապես ինֆոգրաֆիկների առկայությունը մեր աշխատանքում շատ կարևոր է: Այն լավ հնարավորություն է հիմնական ինֆորմացիան կարճ, ամփոփ և ազդեցիկ հրապարակելու համար: Փաստացի, նկարներով ու տեսանյութերով հրապարակումներն առավել ուշադրություն գրավող են, և այդ մասին ֆեյսբուքյան էջ վարողները շատ լավ տեղյակ են: Սակայն այստեղ առավել կարևոր է ձևաչափը, տվյալ պարագայում՝ վիզուալ տարածման ձևաչափը»,- նշեց Արասխանյանը:
Ծրագրի տնօրեն, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ղեկավար Սուրեն Դեհերյանը նշում է, որ ծրագիրը նախագծվել է 2018թ-ին՝ հաշվի առնելով թվային դարաշրջանում հասարակության տեղեկատվական պահանջներն ու միտումները։
«Մեր թիմն Ampop.am կայքի լրագրողական ուսումնասիրությունների շրջանակում ակտիվ օգտագործում է գրեթե բոլոր պետական գերատեսչությունների բաց տվյալները։ Եվ շատ հաճախ մենք հանդիպում ենք ոչ մատչելի ձևաչափով տեղադրված նյութերի, տեղեկության, որոնք ունեն լրացուցիչ մշակման, պարզեցման անհրաժեշտություն։ Եվ այս ծրագրի միջոցով մեր նպատակն է կիսվել մեր փորձով և կուտակած գիտելիքներով, որոնք կօգնեն մեր մասնակիցներին՝ հանրամատչելի ձևաչափով կազմակերպել տեղեկատվական գործունեությունը»,-ասում է Դեհերյանը:
Աղբյուր` Ampop.am