Skip to content

1865թ.-ին Ալեքսանդրապոլում` ներկայիս Գյումրիում, Վարդան Միրզոյանի կազմած թատերախմբի հիման վրա, բացվեց Հայաստանի առաջին թատրոնը: Այս բեմի վրա խաղացել են աշխարհահռչակ դերասաններ, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Ցոլակ Ամերիկյանը, Ժաննա Թովմասյանը և այլոք: Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան առաջին անգամ բեմադրվել է հենց այս թատրոնում 1912թ.-ին:

Անցել է 146 տարի: Թատրոնը, որը մի ժամանակ լի էր դերասանների հույզերով, հանդիսատեսի հրճվանքով, մնացել է լքված ու անտեր: 1960թ.-ին հրդեհից հետո թատրոնը ամբողջությամբ այրվեց, և այլևս չվերականգնվեց: Հետագայում նույն շենքում բացվեց «Շինարարների ակումբը», որտեղ ֆիլմեր էին ցուցադրվում: Իսկ մինչև վերջերս «Շիրակ հեռուստաընկերությունն» այնտեղ բացել էր իր հեռուստաստուդիան:

Լուսանկարների հեղինակ` Սոնա Սիմոնյան

Աղբյուր` JNews.am