Skip to content

«Հայկական մեդիան հարձակման թիրախ» խորագիրը ներկայացնում է լրագրողների լուսանկարների շարք, որոնք մեկ կամ մի քանի անգամ Հայաստանում ենթարկվել են հարձակման: Լուսանկարներն արված են  նրանց վրա կատարված հարձակումներից անմիջապես հետո: Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը Հայաստանում գնալով ավելանում են:

Միայն վերջին 5 տարիների ընթացքում ավելի քան 10 լրագրողներ ենթարկվել են հարձակման և ծեծի, կեսը՝ 2008 թվականին:

Դեպքերի մեծ մասը դեռ բացահայտված չեն, իսկ մեղավորները մնում են անպատիժ: Սա դարձել է «հարց լուծելու» և լրագրողներին լռեցնելու ամենակարճ և ամենահեշտ ճանապարհը: Նրանց ճնշում են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն իրենց քննադատական, ընդդիմադիր հոդվածների, մասնագիտական աշխատանքի և ազատ խոսելու իրավունքի համար: Լրագրողների հանդեպ բռնությունները խստորեն դատապարտվում են երկրի մարդու իրավունքների պաշտպանի և լրագրողական կազմակերպությունների կողմից:

Ոչ մի լրագրող Հայաստանում պաշտպանված չէ հարձակումներից կամ բռնություններից ազատ խոսելու համար: Սա մի յուրօրինակ ֆոտոռեպորտաժ է վերջին տարիներին Հայաստանում լրագրողների հանդեպ իրականացված բռնությունների մասին և այն պետք է շարունակություն ունենա նաև կովկասյան այլ երկրներում:

Հետգրություն. այստեղ պատկերված բոլոր լրագրողները շարունակում են իրենց աշխատանքը, նրանցից ոչ ոք հարձակումներից հետո չի լքել լրագրության ասպարեզը:

Լուսանկարների հեղինակ Հասմիկ Սմբատյանն ավարտել է Կովկոսյան ինստիտուտի Ֆոտոլրագրության բաժինը: Այս ֆոտոպատմությունը նրա ավարտական աշխատանքն է: Հիմա նա աշխատում է «Ազատություն» ռադիոկայանում որպես ռադիոլրագրող:

Աղբյուր: JNews.am