Skip to content

Իրան. բանտարկված լրագրողի առողջությունը մտահոգիչ է

Էվին բանտում գտնվող «Շարղ» թերթի գրքերի տեսության խմբագիր Սամ Մահմուդի Սարային շատ ծանր ֆիզիկական և հոգեբանական վիճակում է:

Լրագրողը, որը տառապում է խրոնիկ գլխացավերից և ստամոքսի խոցի բարդություններից, բանտում անտանելի ճնշման է ենթարկվում, հայտնում է «Զամանեհ» ռադիոկայանը:

Մահմուդիին ձերբակալել են մարտի 1-ին: Նրա առողջությունը գնալով վատանում է, քանի որ նա պետք է հետևի խիստ դիետաների և մշտապես լինի բժիշկների հսկողության տակ: Իսկ նրան նույնիսկ զրկել են ընտանիքի հետ տեսակցության իրավունքից: Ընտանիքի անդամների հետ լրագրողը շփվում է միայն հեռախոսով:

Նա մեղադրվոմ է ռեժիմի դեմ քարոզչության, առաջնորդին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև «Ես խոստովանում եմ…» երգը ստեղծագործելու և Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ»-ի օրինակները պահելու մեջ:

Աղբյոր: Iranian.com


Read More »Իրան. բանտարկված լրագրողի առողջությունը մտահոգիչ է